Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

https://gevorgmkrtchyan2021.wordpress.com/category/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82

Ուսումնական երրորդ շրջանի ընթացքում ես շատ բան սովորոցի։Ծանոթացա ինձ շրջապատող աշխարհին,իմացա ինչ է Համաշխարհային օվկիանոսը,մթնոլորտը,կենսոլորտը,ջրոլորտը և այլն։Ուսումնասիրեցինք շատ հետաքրքիր ու կարևոր թեմաներ,ինչպիսիք են՝գետեր,լճեր,ջրամբարներ,աղբյուրներ,արտեզյան ջրեր,ճահիճներ,սառցադաշտեր,քամիներ,եղանակ,կլիմա,հող,բույսեր,բակտերիաներ,սնկեր։

Ինձ ամենաշատը դուր է եկել Համաշխարհային օվկիանոսը թեման։

Մասնակցել եմ շատ նախագծերի։Ընկերներիս հետ մաքրել ենք շրջակա միջավայրը,մասնակցել եմ ծառատունկերին,ծաղիկներ եմ տնկել և այլն։

Մասնակցելով ամենամսյա ֆլեշմոբերին կատարել եմ հետաքրքիր փորձեր ու իմ տեսածը ներկայացրել պատումի ձևով։

Я перехожу в Среднюю школу

Я пришел в Северную школу в четвертом классе и успел проучиться всего два года. Эти два значимых года останутся в моей памяти на всю жизнь. За время учебы мне удалось многому научиться. Понемногу я познавал уютные уголки своей родины, научился свободно выражать себя, быть дружелюбным, уважать и помогать старшим. Благодаря большим усилиям моих учителей, сегодня я уверенно иду в Среднюю школу, взяв с собой обретенные хорошие качества и знания.

У меня было много и незабываемых поездок во время учебы.
У нас было много интересных и успешных проектов в Младшей школе. Больше всего меня впечатлило новогоднее мероприятие и праздничный вальс, который я сначала не согласился танцевать, но в итоге станцевал.

Семь чудес Северной школы: мои знающие и опытные учителя, мои добрые друзья, мой родной класс, мастерская, заграница и зеленый двор.

Скоро я пойду в Среднюю школу. Я еще не знаком со школой и ее правилами и положениями, но надеюсь, что быстро привыкну.

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Ուսումնական երրորդ շրջանի ընթացքում շատ հետաքրքիր և բովանդակալից դասեր ենք ունեցել։ Ստացել ենք նոր գիտելիքներ, ծանոթացել մեր պատմությանը, մեր տարածաշրջանին, կարդացել ենք առասպելներ Վահագն Վիշապաքաղի, Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին։ Ծանոթացել ենք Վանի թագավորությանը, Արշակունիների, Բագրատունիների արքայատոհմերին։ Ավելի մեծ հաճույքով սովորել եմ մարզերին վերաբերող դասերը։ Ծանոթացել ենք Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Վայոց ձորի տեսարժան վայրերին, բուսական ու կենդանական աշխարհին, սրբավայրերին։ Այժմ ավելի մեծ ցանկություն ունեմ մոտիկից տեսնելու մեր հայրենիքի չքնաղ ու անկրկնելի վայրերը։ <<Ուսումնական գարուն>> նախագծի շրջանակներում բացահայտել եմ երևանյան զբոսայգիներն ու պուրակները։ Մեծ սիրով ներկայացրել եմ Զատկածեսն իմ ընտանիքում իր բոլոր ավանդույթներով։

Ամփոփում ենք ուսումնական 3-րդ շրջանը (փետրվար-մայիս)

Ուսումնական երրորդ շրջանը մոտեցավ ավարտին։ Այս շրջանում մենք ունեցանք բազմաթիվ հետաքրքիր նախագծեր, ստեղծագործական աշխատանքներ, ֆլեշմոբեր, ճամփորդություններ։ Ես մասնակցել եմ գրեթե բոլոր նախագծերին, սովորել շատ նոր բաներ, ծանոթացել եմ և հայ, և արտասահմանյան մի շարք գրողների ստեղծագործություններին։ Հովհ․ Թումանյանի և Վահան Տերյանի հոբելյանների կապակցությամբ ունեցել ենք ֆլեշմոբեր, որին մասնակցել ենք ես ու ընտանիքս։ Մասնակցել եմ բառարանաընթերցման ֆլեշմոբին։ <<Ուսումնական գարուն>> նախագծի շրջանակում ներկայացրել եմ իմ կարդած գիրքը՝ Ռոդարիի <<Անտեսանելի Տոնինիոյի արկածները>>։ Ունեցել ենք շատ հետաքրքիր ճամփորդություն դեպի Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղ, որտեղ ծանոթացել ենք գյուղական միջավայրին, սրբավայրերին, շփվել ենք գյուղի դպրոցականների հետ։ Ներքևում տեղադրում եմ այս ուսումնական շրջանում իմ կատարած աշխատանքների հղումները։

https://gevorgmkrtchyan2021.wordpress.com/category/%d5%ab%d5%b4-%d5%a3%d6%80%d5%a1%d5%a

Երկրագնդի ոլորտների փոխադարձ կապերը

Երկրագունդն ունի տարբեր ոլորտներ` ջրոլորտ, քարոլորտ, մթնո­լորտ, կենսոլորտ: Ջրոլորտը Համաշխարհային օվկիանոսն է՝ լճերով, գետերով և այլ ջրավազաններով: Նա գրավում է երկրագնդի մակերևույթի մեծ մասը: Քարոլորտը բարդ կազմ ունեցող պինդ ոլորտ է, ո­րում գերակշռում են այն քիմիական տարրերը, որոնք առաջացնում են հանքային ապարներ, կավ և ավազ:

Մթնոլորտը կազմված է տարբեր նյու­թերի գազերից: Այս ոլորտները փոխազդում են միմյանց հետ: Ջրահոսքերով տեղափոխվում են, օրինակ, ապարների բեկորները: Ջուրը  գոլորշիա­նալով, անցնում է մթնոլորտ: Մթնոլորտային ճնշման հաշվին օդը լուծվում է ջրում, անցնում է նաև քարոլորտի վերին շերտերը: Այս ոլորտների հետ անմիջականորեն կապված է կենդանի օրգանիզմներով բնակեցված կենսոլորտը: Սա ընդգրկում է երկրագնդի արդեն նշված ոլորտները: Բոլոր այս ոլորտները միասին փոխազդելով կազմում են բնությունը:

Բնությունն ամբողջական է: Եթե իրարից անջատենք ջուրը, հանքա­յին ապարները, կավը և ավազը, կամ էլ՝ օդը, ապա չենք ունենա այն, ինչ կոչվում է բնություն: Բնության այս բաղադրիչները փոխադարձ կապի մեջ են, որին մասնակից են նաև կենդանի օրգանիզմները: Բնությունը կենդա­նի օրգանիզմների բնակության վայր է: Բայց նա նաև կենդանի օրգանիզմ­ների կենսագործունեության արդյունք է:

Առաջնայինը երկրագնդի ոլորտների այդ փոխադարձ կապում Արեգակն է, որը տալիս է էներգիա: Դա շատ կարևոր է երկրագնդի կայու­նության համար:

Երկրագնդի ոլորտները փոխազդում են միմյանց հետ՝ իրականացնե­լով նաև, ինչպես գիտեք, տարբեր նյութերի շրջապտույտը: Այդ նյութերը, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, անցնում են մի ոլորտից մյուսը, մտնում կենդանի օրգանիզմներ, փոփոխվում և նորից անցնում արտաքին ոլորտ: Հետաքրքիր է այն, որ կենդանի օրգանիզմներում հանդիպում են գրեթե բոլոր քիմիական տարրերը, որոնք կան անկենդան մարմիններում:

Բնությունը մեր «տունն» է: Դա հրաշք է: Բնությունը պետք է պահպա­նել և պաշտպանել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է բնությունը:Ջրոլորտը, քարոլորտը, մթնո­լորտը, կենսոլորտը միասին կազմում են բնությունը։
  2. Ի՞նչ դեր ունի Արեգակը երկրագնդի ոլորտների փոխադարձ կա­պում:Առաջնայինը երկրագնդի ոլորտների այդ փոխադարձ կապում Արեգակն է, որը տալիս է էներգիա: Դա շատ կարևոր է երկրագնդի կայու­նության համար
  3. Կարո՞ղ եք բերել երկրագնդի ոլորտների փոխադարձ կապի օրինակ:

Երրորդ շրջանի ամփոփում

Առյուծը

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա:

Առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար։

2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր:

ուժեղ,հպրտ,վեհ,մեծահոգի

3․ Գրի՛ր հոմանիշները՝

 արքա-թագավոր

խոշոր-մեծ

վեհ-հպարտ

կասկածել-երկմտել

4․ Գրի՛ր հականիշները՝ 

ոչ-այո

ծանր-թեթև

խոշոր-մանր

մեծահոգի-փոքրոգի

ոչնչացնել-առաջացնել

կուշտ-սոված

5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը:Ճարպկությամբ զիձում է ընջառյուծին։

6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։ կասկածել,շնորհվել,վճարկել,ասել,զիջել

7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։

800 — ութ հարյուր

700 — յոթ հարյուր

230 — երկու հարյուր երեսուն

300 — երեք հարյուր

8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

անհաձող որս, ահարկու մռնչոց,հզոր արքա

9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․

Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ

10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք- այրվածք, դարձվածք, պատմվածք

-ային- գարնանային, արձակուրդային, մարդկային

-ական-որսորդական, հայկական, գիտնական

-ակ- գետակ, առվակ, գնդակ

-եղեն-բանջանեղեն, ամանեղեն, ոսկեղեն

11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։

  1. Առյուծի մռնչյունը լսվում է 8 կմ հեռավորությունից։
  2. Հասուն առյուծը ունի 30 ատամ։ Սակայն նա սնունդը չի ծամում, մասերի է բաժանում և այդպես կուլ տալիս։
  3. Առյուծի մորթու երկարությունը կարող է հասնել 40 սմ։
  4. Բոլոր կատվազգիների մեջ ամենաբարձր հասակը ունեն առյուծները։

Ինքնաստուգում

1.Առանձին խմբերով ներկայացրո՛ւ գոյականները և ածականները՝ խիզախ, բարի, գարուն, արև, երկար, ծաղիկ, վազել, ժամացույց, ջրել, գնալ, հրաշալի, երեխա, լողալ,վազվզել, մաքուր, նավաստի: 

Գոյական- գարուն, արև, ծաղիկ, ժամացույց, երեխա, նավաստի

ածական-խիզախ, բարի, երկար, հրաշալի, մաքուր,

2. Տրված բառերից կազմի՛ր գոյականներ՝ իշխել, ճեղքել, գործել, շքեղ, ուսուցանել, դեղին, բժշկել, հյուսել: 

իշխել-իշխան,

ճեղքել-ճեղք,

գործել-գործ

շքեղ-շքեղություն

ուսուցանել-ուսուցիչ

դեղին-դեղնություն

բժշկել-բժիշկ

3.Տրված գոյականները հոգնակի դարձրո՛ւ՝ գլուխ, թվական, երկիր, սենյակ, հարևան, ծառ, տեր, ժապավեն, մարդ, կին։ 

գլուխներ, թվականներ, երկրներ, սենյակներ, հարևաններ, ծառեր, տերեր, ժապավեններ, մարդիկ, կանայք։

4. Առանձին խմբերով ներկայացրո՛ւ հատուկ և հասարակ գոյականները՝ ուսուցիչ, Գևորգ, քաղաքացի, ընկեր, կատու, Երևան, Աննա, Սևան, գետ, Հարությունյան:

Հատուկ-Գևորգ, Երևան, Աննա, Սևան, Հարությունյան

հասարակ- ուսուցիչ, քաղաքացի, ընկեր,կատու, գետ

5.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների. յուրաքանչյուր բառի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության՝ բարեկամ, գրավոր, ծով, լուսամուտ, անպետք, հողոտ, գնորդ, ամառ :  բարեկամ- բարի+կամ, բարդ բառ, գրավոր-գիր+ավոր, ածանցավոր բառ, ծով- պարզ բառ, լուսամուտ-լույս+ա+մուտ, բարդ հոդակապով բառ, անպետք- ան+պետք, ածանացավոր բառ, հողոտ-հող+ոտ, ածանցավոր բառ, գնորդ- գին+որդ, ածանացավոր բառ, ամառ- պարզ բառ։

6. Տրված բառերը դարձրո՛ւ նախածանցավոր կամ վերջածանցավոր ՝ կաթ, խորհուրդ, գետ, հեռու, քար, ամպ:  կաթ-կաթնային, խորհուրդ-խորհրդավոր, գետ-գետակ, հեռու-հեռավոր, քար-քարոտ, ամպ-անամպ։

7. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացիր։ Ո՞ւմ ո՞վ ինչպիսի՞ն Է։ Ի՞նչը ինչպե՞ս ի՞նչ Էր լինում։ Ինչի՞ ի՞նչը ինչո՞վ ի՞նչ Է եղել։ Ո՞վ ի՞նչ արեց ինչո՞ւ։ Մորեղբորս տղան թիկնեղ է։ Գնդակը դանդաղորեն գլորվում էր։ Ննջասենյակի պատուհանագոգը փոշով էր պատվել։ Տղան պարգևատրվեց սխրագործության համար։

Գնում եմ Մայր դպրոց․․․

Ես Հյուսիսային դպրոց եկել եմ չորրորդ դասարանում ու հասցրել եմ սովորել ընդամենը երկու տարի։ Այդ երկու բովանդակալից տարիները կմնան իմ հուշերում ամբողջ կյանքիս ընթացքում։ Ես շատ բան հասցրեցի սովորել իմ ուսումնառության տարիներին։ Քիչ թե շատ ծանոթացա իմ հայրենիքի գողտրիկ անկյուններին, սովորեցի ազատ ու անկաշկանդ արտահայտվել, լինել ընկերասեր, հարգել ու օգնել մեծերին։ Իմ ուսուցիչների ջանք ու եռանդի, մեծ ու անձնազոհ աշխատանքի շնորհիվ այսօր վստահորեն գնում եմ Մայր դպրոց՝ ինձ հետ տանելով նոր ձեռք բերված լավ հատկանիշներ ու  գիտելիքներ։

Իմ բազմաթիվ ու անմոռաց ճանապարհորդություններից դժվարանում եմ առանձնացնել որևէ մեկը, բայց ամենատպավորիչը թերևս անցյալ տարի օգոստոսին Մարտիրոս գյուղի եռօրյա ճանապարհորդությունն է։ Այդ երեք օրերին մոտիկից ծանոթացա գյուղի կենցաղին։ Ինձ հյուրընկալող ընտանիքի հետ մասնակցեցի բերքահավաքի, առավոտյան նախիրն ուղարկեցի արոտավայր, երեկոյան՝ դիմավորեցի, օրվա վերջում մեծ ուրախությամբ  հավաբնից հավաքեցի ձվերն ու տուն տարա։ Երևան վերադառնալուց հետո երկար ժամանակ դեռ թարմ էին տպավորություններս։

Հետաքրքիր ու հաջողված նախագծեր շատ ենք ունեցել  իմ Հյուսիսում։ Ինձ մոտ առավել  տպավորվել է ամանորյա միջոցառումն ու տոնական վալսը, որը սկզբում չէի համաձայնում պարել, սակայն ի վերջո պարեցի։

Հյուսիսային դպրոցի յոթ հրաշալիքներն են՝  գիտակ ու փորձառու ուսուցիչներս, բարեսիրտ ընկերներս, արդեն հարազատ դարձած դասասենյակս, տանիքն ու կավագործության արհեստանոցը, արտասահմանն ու կանաչ բակը։

Շուտով գնալու եմ Մայր դպրոց։  Դեռևս ծանոթ չեմ դպրոցին ու իր կարգ ու կանոնին, բայց հուսով եմ, որ արագ կընտելանամ ։