Անբախտ վաճառականները

  • Կարդա՛ «Անբախտ վաճառականները»  բալլադը:
  • Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը (կարող ես նաև նկարել բալլադը): Ճայն ու Չղջիկը որոշում են դառնալ վաճառական, բայց փող չունեին ու մուրհակով պարտք են վերցնում Փուշից։ Ճայը վերցնում է փողն ու նավով գնում Արաբստան, Հնդստան, Մըսըր։ Թանկարժեք քարեր, շալեր, կերպաս է գնում, բայց վերադարձի ճանապարհին ուժեղ փոթորիկ է սկսվում , ու նավը խորտակվում է։ Ճայն ամաչում է երևալ Չղջիկի ու Փուշի աչքին։ Պարտքի վերադարձնելու օրը Փուշը գալիս է իր փողը տանելու։ Չղջիկը խնդրում է մի քանի օր էլ սպասի։ Օրերն անցնում են, բայց Ճայը չկար ու չկար։ Խեղճ Չղջիկը ստիպված իր ունեցած-չունեցածը՝ մինչև վերջին շորը, տալիս է Փուշին։ Ու ինքը ամոթից հեռանում է տնից՝ ցերեկները թաքնվելով, գիշերները դուրս գալով։ Իսկ Ճայն այդպես էլ չի վերադառնում, մնում է ծովի վրա, ծղրտում ու փնտրում է իր ապրանքը։ Փուշն էլ այդ օրվանից սրում է ատամները, ամեն անցնողի փեշից բռնում ու հարցնում է, թե տեսնող եղե՞լ է պարտքատերերին։
  • Բլոգումդ ստեղծի՛ր բալլադի բառարանը: հավան կացան-գոհ մնացին, մուրհակ-պարտքի թուղթ, քիրման-բրդի շալ, ալեկոծում-փոթորիկ, սովդաքյար-վաճառական, համրել-հաշվել, չքել-թաքցնել, ցիփ-ամբողջովին,սնանկ-աղքատ
  • Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ բալլադը: Բալլադից ես հասկացա, որ եթե քեզ պարտքով փող են տալիս , ապա պետք է լինես պատասխանատու, վերադարձնես ճիշտ ժամանակին, որ ամոթով չմնաս։
  • Բալլադից դո՛ւրս գրիր 10 գոյական, 5 ածական, 5 բայ:  գոյական-վաճառական, պայման, փող, մուրհակ, նավ, ճանապարհ, հնկեր, պարտքատեր, երազ, բերան։ ածական-թանկագին, ուրախ, մերկ, առատ,սուր։ բայ-ասել, գոռգոռալ, անիծել, բարկանալ, խնդրել։
  • Էպոսից առանձնացված հատվածները անգի’ր սովորիր: Ուղարկված է ձեր էլեկտրոնային հասցեներին:

Оставьте комментарий