Մայրենի

1․ Կարդա՛ Ջաննի Ռոդարիի «Հեռուստացույցի պատմությունը»։ Կատարի՛ր հեքիաթի տակ գտնվող առաջադրանքները։

2․ Բլոգումդ պատմի՛ր մայիսի 16-ի՝ Գեղարքունիքի մարզ՝ Ծաղկունք գյուղ իրականացրած ճամփորդության մասին(ճամփորդության նկարներն ուղարկել եմ ձեր էլեկտրոնային հասցեներին

Մենք սկսեցինք լավ տրամադրությամբ, բոլորս հավաքվեցինք դպրոցի բակում, ավտոբուս նստեցինք և շարժվեցինք դեպի Ծաղկունք գյուղ։ Ավտոբուսում հետաքրքիր զրուցեցինք, բացեցինք մեր ուտելիքները և հյուրասիրեցինք միմյանց։ Երբ հասանք Ծաղկունք գյուղ, գնացինք դպրոց։ Դպրոցում մեզ լավ ընդունեցին, սովորողների հետ ծանոթացանք, շրջեցինք բոլոր դասարաներում։ Ճաշարանում մեզ խմորեղեն ու խնձոր հյուրասիրեցին, ամեն ինչ շատ համեղ էր։ Այնուհետև դուրս եկանք բակ, պարեցինք ու երգեցինք։ Ավտոբուսով շարժվեցինք դեպի եկեղեցի, սարի ստորոտին իջանք և ոտքով բարձրացանք դեպ եկեղեցին։ Եկեղեցին կոչվում է <<ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ>>։ Մտանք եկեղեցի, մոմ վառեցինք, շրջեցինք եկեղեցու շուրջբոլորը, կերանք մեր ուտելիքները և ինչպես միշտ հյուրասիրեցինք իրար։ Տղաների հետ ֆուտբալ խաղացինք, նկարվեցինք և մեծ տպավորություններով ուղևորվեցինք դեպի Երևան։

«Գնում եմ Մայր դպրոց…» նախագիծն իրականացրո՛ւ  մինչև մայիսի 20-ը:

Оставьте комментарий