Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

https://gevorgmkrtchyan2021.wordpress.com/category/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82

Ուսումնական երրորդ շրջանի ընթացքում ես շատ բան սովորոցի։Ծանոթացա ինձ շրջապատող աշխարհին,իմացա ինչ է Համաշխարհային օվկիանոսը,մթնոլորտը,կենսոլորտը,ջրոլորտը և այլն։Ուսումնասիրեցինք շատ հետաքրքիր ու կարևոր թեմաներ,ինչպիսիք են՝գետեր,լճեր,ջրամբարներ,աղբյուրներ,արտեզյան ջրեր,ճահիճներ,սառցադաշտեր,քամիներ,եղանակ,կլիմա,հող,բույսեր,բակտերիաներ,սնկեր։

Ինձ ամենաշատը դուր է եկել Համաշխարհային օվկիանոսը թեման։

Մասնակցել եմ շատ նախագծերի։Ընկերներիս հետ մաքրել ենք շրջակա միջավայրը,մասնակցել եմ ծառատունկերին,ծաղիկներ եմ տնկել և այլն։

Մասնակցելով ամենամսյա ֆլեշմոբերին կատարել եմ հետաքրքիր փորձեր ու իմ տեսածը ներկայացրել պատումի ձևով։

Երկրագնդի ոլորտների փոխադարձ կապերը

Երկրագունդն ունի տարբեր ոլորտներ` ջրոլորտ, քարոլորտ, մթնո­լորտ, կենսոլորտ: Ջրոլորտը Համաշխարհային օվկիանոսն է՝ լճերով, գետերով և այլ ջրավազաններով: Նա գրավում է երկրագնդի մակերևույթի մեծ մասը: Քարոլորտը բարդ կազմ ունեցող պինդ ոլորտ է, ո­րում գերակշռում են այն քիմիական տարրերը, որոնք առաջացնում են հանքային ապարներ, կավ և ավազ:

Մթնոլորտը կազմված է տարբեր նյու­թերի գազերից: Այս ոլորտները փոխազդում են միմյանց հետ: Ջրահոսքերով տեղափոխվում են, օրինակ, ապարների բեկորները: Ջուրը  գոլորշիա­նալով, անցնում է մթնոլորտ: Մթնոլորտային ճնշման հաշվին օդը լուծվում է ջրում, անցնում է նաև քարոլորտի վերին շերտերը: Այս ոլորտների հետ անմիջականորեն կապված է կենդանի օրգանիզմներով բնակեցված կենսոլորտը: Սա ընդգրկում է երկրագնդի արդեն նշված ոլորտները: Բոլոր այս ոլորտները միասին փոխազդելով կազմում են բնությունը:

Բնությունն ամբողջական է: Եթե իրարից անջատենք ջուրը, հանքա­յին ապարները, կավը և ավազը, կամ էլ՝ օդը, ապա չենք ունենա այն, ինչ կոչվում է բնություն: Բնության այս բաղադրիչները փոխադարձ կապի մեջ են, որին մասնակից են նաև կենդանի օրգանիզմները: Բնությունը կենդա­նի օրգանիզմների բնակության վայր է: Բայց նա նաև կենդանի օրգանիզմ­ների կենսագործունեության արդյունք է:

Առաջնայինը երկրագնդի ոլորտների այդ փոխադարձ կապում Արեգակն է, որը տալիս է էներգիա: Դա շատ կարևոր է երկրագնդի կայու­նության համար:

Երկրագնդի ոլորտները փոխազդում են միմյանց հետ՝ իրականացնե­լով նաև, ինչպես գիտեք, տարբեր նյութերի շրջապտույտը: Այդ նյութերը, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, անցնում են մի ոլորտից մյուսը, մտնում կենդանի օրգանիզմներ, փոփոխվում և նորից անցնում արտաքին ոլորտ: Հետաքրքիր է այն, որ կենդանի օրգանիզմներում հանդիպում են գրեթե բոլոր քիմիական տարրերը, որոնք կան անկենդան մարմիններում:

Բնությունը մեր «տունն» է: Դա հրաշք է: Բնությունը պետք է պահպա­նել և պաշտպանել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է բնությունը:Ջրոլորտը, քարոլորտը, մթնո­լորտը, կենսոլորտը միասին կազմում են բնությունը։
  2. Ի՞նչ դեր ունի Արեգակը երկրագնդի ոլորտների փոխադարձ կա­պում:Առաջնայինը երկրագնդի ոլորտների այդ փոխադարձ կապում Արեգակն է, որը տալիս է էներգիա: Դա շատ կարևոր է երկրագնդի կայու­նության համար
  3. Կարո՞ղ եք բերել երկրագնդի ոլորտների փոխադարձ կապի օրինակ:

Սնկեր


Սնկեր:
 Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերվում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց՝ սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելու սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

1.Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:
2.Ի՞նչ գիտեք սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերվում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։
3.Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելու սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ

Բակտերիաների դերը բնության մեջ

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:
Բակտերիաները բազմանում են մարմինը երկու մասի բաժանվելու  ճանապարհով:
Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:
Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:   Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն:  Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:

Բակտերիաների մասին գիտությունն ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների:Բ ակտերաներ կարող են հադիպել ամենուր։:
  2. Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:Բակտերիաները կենդանի օրգանիզմներ են։Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
  3. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը
  4. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:
  5. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:
  6. Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ:Քանի որ մի կողմից օգուտ են տաիս,մյուս կողմից վնասում են ։
  7. Ի՞նչ  դեր ունեն բակտերիաները  բնության մեջ :Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ:

Կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները

Կենդանի օրգանիզմները,  որոնց թվին են պատկանում ինչպես բույսերը և կենդանիները, այնպես էլ՝ բակտերիաները և սնկերը շատ բազմազան են: Ավելացնենք, որ կենդանի օրգանիզմ է նաև մարդը: Բոլոր նշված կենդանի օրգանիզմներն ունեն ընդհանուր բնորոշ հատկություններ և հատկանիշներ: Բոլոր կենդանի օրգանիզմները կարող են աճել և զարգանալ:

Դրանում հեշտությամբ կարող ենք համոզվել՝ տարիների ընթացքում դիտարկելով շրջակա միջավայրի բույսերը կամ կենդանիները: Դպրոցի աշակերտները, մեր հարևանները, բարեկամները և ընկերները տարբեր տարիքի և հասակի են, գեր և նիհար: Դա ևս աճի ու զարգացման դրսևորում է:

Կենդանի օրգանիզմները սնվում են, շնչում, հեռացնում ոչ պիտանի նյութերը, շարժվում, բազմանում և վերարտադրում իրենց նմաններին:

Այս և այլ հատկություններով կամ հատկանիշներով կենդանի օրգա­նիզմները տարբերվում են բնության անկենդան մարմիններից:

Առանձնահատուկ է կենդանի օրգանիզմների կապը շրջակա միջա­վայրի հետ: Բոլոր կենդանի օրգանիզմներր գտնվում են մշտական փոխ­ազդեցության մեջ նրա հետ: Այդ կապն իրագործվում է այնքանով, որ կեն­դանի օրգանիզմը շրջակա միջավայրից ստանում է էներգիա և տարբեր նյութեր: Սրանք անհրաժեշտ են կենդանի օրգանիզմների կենսագործու­նեության համար: Կենդանի օրգանիզմներում էներգիան ձևափոխվում է, իսկ նյութերը՝ փոխակերպվում: էներգիայի մի մասը ջերմության ձևով ցրվում է միջավայր: Նյութերի փոխանակության հետևանքով առաջացած ոչ պիտանի վերջանյութերը դուրս են բերվում կենդանի օրգանիզմներից: Շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն արտա­հայտվում է նաև նրանց վրա միջավայրի տարբեր պայմանների ազդե­ցության մեջ: Եվ հակառակը՝ այդ պայմաններն էլ մասամբ կենդանի օր­գանիզմների կենսագործունեության արդյունք են:

Միմյանց և շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն ուսումնասիրում է էկոլոգիան (հունարեն օյկոս բառը նշանակում է տուն կամ կացարան):

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանի օրգանիզմներին բնորոշ ի՞նչ ընդհանուր հատկություններ և հատկանիշներ կան:Բոլոր կենդանի օրգանիզմները կարող են աճել և զարգանալ:Կենդանի օրգանիզմները սնվում են, շնչում, հեռացնում ոչ պիտանի նյութերը, շարժվում, բազմանում և վերարտադրում իրենց նմաններին:
  1. Ինչո՞ւմն է շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապը։ Բոլոր կենդանի օրգանիզմներր գտնվում են մշտական փոխ­ազդեցության մեջ շրջակա միջավայրի հետ: Այդ կապն իրագործվում է այնքանով, որ կեն­դանի օրգանիզմը շրջակա միջավայրից ստանում է էներգիա և տարբեր նյութեր:
  2. Ի՞նչ է էկոլոգիան:Միմյանց և շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն ուսումնասիրում է էկոլոգիան (հունարեն օյկոս բառը նշանակում է տուն կամ կացարան):
  3. Կարո՞ղ եք առաջարկել բույսերի կամ կենդանիների վրա միջա­վայրի պայմանների ազդեցության օրինակներ:

Հողը և կենդանի օրգանիզմները

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որը հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:Հողում շատ են բակտերիաները և սնկերը։
  2. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:Բույսերի և կենդանիերի մնացորդները քայքայվելով վերածվում են հումուսի։
  3. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:Հողի վերին շերտը հարուստ է հումուսով,այդ պատճառով էլ մուգ գույնի է։
  4. Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:Ջուր,օրգանական նյութեր,թթվածին,հումուս և այլն։
  5. Ի՞նչ են պարարտանյութերը: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:
  6. Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Բույսերի բազմազանությունը

Բույսերը բազմազան են: Նրանք իրարից տարբերվում են կառուցվածքով, բազմացման եղանակներով, բնակեցման վայրերով, չափերով, կյանքի տևողությամբ և այլն: Երկրի վրա աճող բոլոր բույսերը կազմում են բուսական աշխարհը՝ ֆլորան: Բույսերը, արմատներով ամրանալով հողին, չեն փոխում իրենց տեղը: Բացառություն են որոշ ազատ շարժվող ջրիմուռներ: Ջրիմուռները շատ պարզ կառուցվածք ունեն, նրանք կազմում են ցածրակարգ բույսերի խումբը և հիմնականում ապրում  են ջրում: Արմատ, ցողուն, տերև  ունեցող բույսերն անվանում են բարձրակարգ  բույսեր: Դրանք են մամուռները, մերկասերմերը և ծաղկավոր բույսերը: Ամենապարզ կառուցվածք ունեցող բարձրակարգ բույսերը մամուռներն են: Այժմ կենսոլորտում դրանք ամենալայն տարածումն ունեն:

Բույսերի սննդի հիմնական և ելակետային աղբյուր են: Նրանք սնունդ են ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների, սնկերի, բակտերիաների համար: Բույսերը մասնակցում են հողի և օգտակար հանածոների, այդ թվում՝ քարածխի, տորֆի, նավթի, բնական գազի առաջացմանը:
Բույսերից շատերը մթնոլորտ են արտազատում հատուկ մանրէասպան նյութեր՝ֆիտոնցիդներ, որոնք ոչնչացնում են հիվանդաբեր բակտերիաները: Հատկապես շատ ֆիտոնցիդներ կան սոճու անտառներում: Այդ պատճառով սոճու անտառներում կառուցում են առողջարաններ: Մեծ քանակությամբ ֆիտոնցիդներ են պարունակում նաև սոխը և սխտորը: Վարակներից խուսափելու համար պետք է սննդի մեջ սոխ և սխտոր օգտագործել:
Կանաչ տարածքները օդը մաքրում են փոշուց և խոնավացնում այն: Անտառը զգալիորեն ազդում է տարածքի միկրոկլիմայի վրա, պահպանում է տարածքը քամիներից, մեղմացնում է շոգը, թուլացնում ձմռան խտությունը: Ծառերը պաշտպանում են մշակովի բույսերը քամուց և չորացումից, նպաստում են ձյան կուտակմանը, գետերի հորդացմանը և լճերի մակարդակի բարձրացմանը: Անտառաշերտի օգնությամբ մարդը պայքարում է անապատացման դեմ:
Բույսերը մարդու ուժի և առողջության աղբյուրն են: Կանաչ բույսերը կլանում են առողջության  համար վնասակար արդյունաբերական աղմուկը: Կանաչապատ միջավայրում օրգանիզմի դիմադրողականությունն աճում է: Բույսերի դերը Երկրի վրա բնակվող բոլոր կենդանիների օրգանիզմների համար շատ կարևոր է:

Հարցեր
1.Ինչու՞ առանց բույսերի Երկրի վրա կյանք չի կարող լինել:Բույսերը մարդու ուժի և առողջության աղբյուրն են: Կանաչ բույսերը կլանում են առողջության  համար վնասակար արդյունաբերական աղմուկը:Բույսերի դերը Երկրի վրա բնակվող բոլոր կենդանիների օրգանիզմների համար շատ կարևոր է:
2.Ի՞նչ նշանակություն ունի անտառը:Կանաչ տարածքները օդը մաքրում են փոշուց և խոնավացնում այն: Անտառը զգալիորեն ազդում է տարածքի միկրոկլիմայի վրա, պահպանում է տարածքը քամիներից, մեղմացնում է շոգը, թուլացնում ձմռան խտությունը:
3.Ի՞նչ են ֆիտոնցիդները, ո՞ր բույսերն են դրանք արտադրում:Բույսերից շատերը մթնոլորտ են արտազատում հատուկ մանրէասպան նյութեր՝ֆիտոնցիդներ, որոնք ոչնչացնում են հիվանդաբեր բակտերիաները: Հատկապես շատ ֆիտոնցիդներ կան սոճու անտառներում: Մեծ քանակությամբ ֆիտոնցիդներ են պարունակում նաև սոխը և սխտորը:
4.Ինչու՞ են բույսերը համարվում առողջության աղբյուր:Բույսերը համարվում են առողջության աղբյուր ,քանի որ սնունդ են բոլոր կենդանի օրգանիզմների համար։Արտադրում են թթվածին,կլանում են ածխաթթու գազը,մաքրում են օդը մանրէներից և այլն։

Կարող եք դիտել նաև այս տեսանյութը, որը Ձեզ օգտակար կլինի՝ անտառների մասին

Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը ևս բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
    Աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
    Բույսի այն մասը, որը գտնվում է հողում նրա ստորգետնյա հատվածն է։ Բույսի այն մասը, որ գտնվում է հողից դուրս նրա վերգետնյա մասն է։ Բույսը ունի արմատներ, ցողուն, տերևներ, ծաղիկներ, պտուղներ և սերմեր։ Արմատը նրա ստորգետնյա մասն է։ Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար: Աճելու ու զարգանալու համար բույսին պետք է ջուր, արև, ածխաթթու գազ, թթվածին և այլ նյութեր։
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
    բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:
    Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
  5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:
    Նրանք արտադրում են թթվածին, մարդկանց ու կենդանիների համար ուտելիք, դեղ են հանդիսանում և գեղեցկացնում են շրջապատը։
  6. Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկե՛ք այն բույսերը, որոնք ծաղկում են: Ծաղկում են ծաղիկները, պտղատու ծառերը և համարյա բոլոր բույսերը։

Կենսոլորտ և նրա բաղադրիչները

Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որը բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է: Կենսոլորտ հասկացությունը տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանք­ներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտնե­րում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը և մողեսը, հավը և շունը կենդանի­ներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդա­նի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասը սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:

Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետևանքները: Պետք է իրա­կանացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը:

Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների և նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասը շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, ո­րոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում: Բայց դրանք կեն­դանի օրգանիզմների գործունեության արդյունք են: Նյութերի այս ցանկը կարելի է շարունակել: Բոլոր այդ նյութերը համարվում են կենսոլորտի բա­ղադրիչներ:

Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքը, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում: Կենսոլորտը ամենամեծ ոլորտն է,որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով։ Կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը:
  2. Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները:Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները:
  3. Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը:Բույսերի,կենդանիների,մանրէների և սնկերի թագավորություններ։Մարդը մտնում է կենդանիների թագավորության մեջ։
  4. Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք:Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների և նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասը շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը:
  5. Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները: Օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքը, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:
  6. Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին:Այն տարածքը ,որտեղ ես ապրում են այնքան էլ հարուստ չէ բուսականությամբ,քիչ են ծառերը,ծաղիկները։Իմ շրջապատում շատ են թափառող շները,կատուները։Շատ են թռչունները։
  7. Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք:Մի շարք բնապահպանական խնդիրներ ունենք այսօր։Օրինակ ,հանքարդյունաբերողների կողմից տարբեր վտանգավոր նյութերով շրջակա միջավայրի աղտոտումը,անտառների ոչնչացումը,,տրանսպորտային միջոցների արտանետած գազերը և այլն։

Մթնոլորտի պահպանությունը և մարդու առողջությունը

Մթնոլորտի դերն ու նշանակությունը մարդու կյանքում և ընդհանրապես Երկիր մոլորակի համար անգնահատելի են: Մթնոլորտը մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտը: Առանձնակի կարևոր է մթնոլորտի դերը մարդու կյանքում: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը րոպեներ:
Ուստի մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է պահպանելու ա­նաղարտ պահելու մթնոլորտը, որպեսզի Երկրի վրա կյանքը շարունակվի: Մթնոլորտի աղտոտումը կատարվում է երկու ճանապարհով՝ բնական և մարդածին:

Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, ան­տառների հրդեհը և այլ բնական երևույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:
Մթնոլորտի աղտոտման ամենամեծ բաժինը պատկանում է տրանս­պորտին, մասնավորապես՝ ավտոմոբիլայինին, որն արտանետում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ:
Մթնոլորտի աղտոտման մյուս խոշոր աղբյուրն արդյունաբերությունն է, մասնավորապես՝ քիմիականը, վառելիքայինը, մետաղաձուլությունը և այլն: Մթնոլորտն աղտոտվում է նաև գյուղատնտեսության մեջ օգտագործ­վող թունաքիմիկատներով, օրգանական նյութերի այրումից առաջացած գազերով:
Այդ ամենի հետևանքով օդում նվազում է թթվածնի քանակությունը, ա­վելանում է ածխաթթու գազի քանակը, ինչը նպաստում է օդի տաքացմանը և կլիմայի փոփոխությանը: Արտանետված գազերը քայքայում են նաև օ­զոնի շերտը, որը պաշտպանում է օրգանական աշխարհն ուլտրամանու­շակագույն ճառագայթումից:
Հետևաբար՝ այսօր առանձնապես հրատապ է մթնոլորտի պահպա­նության խնդիրը:
Մթնոլորտի անաղարտության պահպանման հիմնական ուղին չաղ­տոտելն է:
Անհրաժեշտ է էներգիայի ավանդական աղբյուրների օգտագործումից աստիճանաբար անցնել Արեգակի, քամու էներգիայի օգտագործմանը, ո­րոնք չեն աղտոտում մթնոլորտը:
Քանի որ ավտոմոբիլային տրանսպորտը մթնոլորտի ամենամեծ աղ­տոտողն է, ուստի այսօր հսկայական աշխատանքներ են կատարվում ավ­տոմեքենաների շարժիչների տեխնիկական կառուցվածքը բարելավելու ուղ­ղությամբ: Դրա շնորհիվ կնվազի թունավոր արտանետումների քանակը: Մթնոլորտի մաքրության պահպանման գործում անփոխարինելի դեր են կատարում անտառները, բնակավայրերի կանաչ գոտիները, զբոսայգիները, պուրակները: Ուստի անհրաժեշտ է ոչ միայն դրանք պահպանել, այլև՝ աստիճանաբար ընդարձակել: Անտառները ոչ միայն օդը հարստաց­նում են թթվածնով, այլև՝ իրենց սաղարթով կլանում են փոշու, մրի և այլ նյութերի մասնիկները:
Մթնոլորտ արտանետվող զանազան թունավոր գազերը, ծուխը, փոշին, մուրը և այլ նյութեր վտանգավոր են մարդկանց առողջության համար: Դրանք կարող են թափանցել մարդու շնչառական օրգանները և նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ: Այդ նյութերն առաջացնում են նաև մաշկային հիվանդու­թյուններ, վնասում նյարդային համակարգը:
Խոշոր քաղաքներում բնակչության առողջությունն ավելի է վտանգ­ված, որովհետև մթնոլորտն այդտեղ ավելի շատ է աղտոտված ավտոտ­րանսպորտի արտանետումներով:
Մթնոլորտի անաղարտության պահպանումն առաջին հերթին ամբողջ բնության և ամենագլխավորը, մարդու առողջության գրավականն է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտը Երկրի համար:Մթնոլորտը մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից:
  2. Որո՞նք են մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրները:Մթնոլորտի աղտոտումը կատարվում է երկու ճանապարհով՝ բնական և մարդածին:Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, ան­տառների հրդեհը և այլ բնական երևույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:
  3. Ի՞նչ նյութերով է աղտոտված մթնոլորտը:Մթնոլորտը աղտոտված է զանազան օրգանական նյութերի այրումից առաջացած թունավոր գազերով։
  4. Մթնոլորտի անաղարտության պահպանման ի՞նչ ուղիներ գիտեք:Մթնոլորտի անաղարտության պահպանման հիմնական ուղին չաղ­տոտելն է:Անհրաժեշտ է էներգիայի ավանդական աղբյուրների օգտագործումից աստիճանաբար անցնել Արեգակի, քամու էներգիայի օգտագործմանը, ո­րոնք չեն աղտոտում մթնոլորտը:
  5. Աղտոտված մթնոլորտն ի՞նչ հիվանդություններ կարող է առաջացնել։Մթնոլորտ արտանետվող զանազան թունավոր գազերը, ծուխը, փոշին, մուրը և այլ նյութեր վտանգավոր են մարդկանց առողջության համար: Դրանք կարող են թափանցել մարդու շնչառական օրգանները և նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ: Այդ նյութերն առաջացնում են նաև մաշկային հիվանդու­թյուններ, վնասում նյարդային համակարգը:
  6. Ձեր բնակավայրում մթնոլորտն աղտոտող ի՞նչ աղբյուրներ գիտեք:Մեր բնակավայրում գլխավոր աղտոտող աղբյուրը տրանսպորտն է։