Գիտե՞ք, որ գարուն է արդեն․․․

Ցրտաշունչ ու երկարատև ձմեռը վերջապես իր դիրքերն է զիջում սիրո եղանակին՝ գարնանը։ Բնությունը, կարծես, զարթոնք է ապրում՝ արթնանալով  խոր նիրհից։ Ձյան թանձր ծածկույթից սպիտակաթույր գլխիկն է հանում ձնծաղիկը ու ավետում մեզ․ «Դռները բացե՛ք, գարուն է գալիս․․․»։ Կամաց-կամաց կենդանություն է առնում հողը, որ հետո պիտի նոր կյանք տա ծաղկին ու թփին։

 Շուտով կվերադառնան թռչունները, կհյուսեն իրենց բներն ու ուրախ դայլայլով կլցնեն մեր օդը։ Ծառերը կհագնեն իրենց ճերմակ ու վարդագույն զգեստները և կհյուրընկալեն արևից ջերմացած առաջին մեղուներին։

Կջերմանան մեր սրտերն ու հոգիները, որ քարացել էին ձմռան ցրտից։

Կսկսվի նոր կյանք՝ լի գույներով, ժպիտներով ու սպասումներով։

Թող գարունները գան ու չգնան․ Բարի գալուստ  գարուն
फ़ोटो के बारे में कोई जानकारी नहीं दी गई है.

Оставьте комментарий