Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ահա ավարտվեց առաջին ուսումնական շրջանը։Այս ընթացքում ստացանք գիտելիքներ Երկիր մոլորակի,տիեզերքի,աստղերի,համաստեղությունների,հրաբուխների,երկրաշարժերի մասին։Իմացանք ինչ է քիմիական տարրը,ուսումնասիրեցինք նյութի ագրեգատային վիճակը։ՈՒսումնասիրեցինք բնությունը,ճանաչեցինք մեզ շրջապատող միջավայրը։Սովորեցինք խնամել և հոգ տանել բնության մասին։Կատարեցինք մի շարք փորձեր,ծաղիկներ աճեցրեցիք։

Ամփոփիչ աշխատանք։ Քարոլորտ

1.Ի՞նչ է քարոլորտը:

Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:

2.Ո՞ր պատասխանն է ճիշտ.
Որտե՞ղ են առաջանում երկրաշարժերը:
ա) հարթակներում բ) երկրածալքերում

3. Ո՞ր շերտն է բացակայում օվկիանոսային երկրակեղևում.
ա) նստվածքային բ) բազալտային գ) գրանիտային

4.Լրացրեք նախադասությունները:
1. Երկրակեղևի անկայուն, շարժունակ տեղամասերն անվանում են քարոլորտային սալեր :
2. Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմական տեսակ՝ մայրցամաքային և օվկիանոսային :
3. Մշտական կամ պարբերական ակտիվություն ցուցաբերող հրաբուխները կոչվում են գործող :
4. Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում են խզում, ճեղքում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի օջախ:
5. Լեռան բարձրությունը, հաշված ստորոտից, անվանում են հարաբերական:

5.Ո՞ր պնդումերն են ճիշտ:
1. Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է:
2. Հրաբխի գործելուց մագման միշտ դուրս է գալիս Երկրի մակերևույթ:
3. Գործող հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում:
4. Ֆիզիկական հողմահարությունը կարող է պայմանավորվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով:
5. Լեռների քայքայումը պայմանավորված է հիմնականում հողմահարմամբ: սխալ

Հաշվետվություն մաթեմ

https://gevorgmkrtchyan2021.wordpress.com/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1/

Հաշվետվություն մայրենի

https://wordpress.com/post/gevorgmkrtchyan2021.wordpress.com/1623

Մատենադարան

  • Երևանի ո՞ր համայնքում, ո՞ր փողոցում է գտնվում Մատենադարանաը։

Մատենադարանը գտնվում է Երևան քաղաքի կենտրոն համայնքում, Մաշտոցի անունը կրող պողոտայի վերջնամասում։

  • Հյուսիսային դպրոցից Մատենադարան գնալուց ի՞նչ փողոցներով ենք անցնում։

Անդրանիկի փողոց,Իսակովի պողոտա,Հաղթանակի կամուրջ,Մաշտոցի պողոտա։

  • Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Մատենադարան։

Արարատ գինու կոնյակի գործարան, Հաղթանակի կամուրջ,Փակ շուկա

  • Ո՞ւմ արձաններն են դրված Մատենադարանի բակում

Մեսրոպ Մաշտոցի, Թորոս ՌոսլինիԳրիգոր ՏաթևացուԱնանիա ՇիրակացուՄովսես ԽորենացուՄխիթար Գոշի և Ֆրիկի արձանները։

  • Ի՞նչ ձեռագրեր են պահվում Մատենադարանում։

Պահոցներում կա 17300-ից ավելի ձեռագիր, 450 հազարից ավելի արխիվային փաստաթուղթ, 3 հազարից ավելի հնատիպ գիրք։ Ձեռագրերից ավելի քան 14200-ը հայերեն է,  մնացածը` օտարալեզու` հունարեն, լատիներեն, արամերեն, եբրայերեն, արաբերեն, պարսկերեն, հին սլավոներեն, եթովպերեն, ճապոներեն և այլն

Երկրի մակերևույթը փոփոխող արտածին ուժերը

Երկրի ընդերքում և նրա մակերևույթին տեղի ունեցող գործընթացների հետևանքով Երկրի մակերևույթը մշտապես փոփոխվում և նոր ձևեր է ստանում: Երկրաշարժերի ու հրաբուխների ժայթքումները ներքին գործընթացներ են: Դրանք սովորաբար Երկրի մակերևույթին առաջացնում են անհարթություններ, իսկ արտածին ուժերը հարթեցնում են դրանք: Ջերմաստիճանի տատանումների, օդի, ջրի, բույսերի և այլ կենդանի օրգանիզմների ազդեցությամբ ապարների քայքայման և փոփոխման երևույթը կոչվում են հողմահարում:

Հողմահարումը կարող է լինել ֆիզիկական, քիմիական և օրգանական:
Ֆիզիկական հողմահարումը կարող է պայմանավորվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով: Ցերեկը տաքանալիս լեռնային ապարներն ընդարձակվում են, գիշերը սառչելիս՝ սեղմվում: Դրա հետևանքով ապարների վրա առաջանում են ճաքեր և ճեղքվածքներ: Երբեմն դրանք լցվում են ջրով, որը սառչելով ընդարձակվում է և ավելի արագացնում ժայռերի քայքայումը:
Երկրի մակերևույթով հոսող ջուրը լվանում տանում է հողի վերին շերտը բույսերին անհրաժեշտ սննդանյութերի հետ միասին: Վարարած գետերից կամ անձրևաջրերից առաջացած հեղեղները ամեն տարի վնասում են տասնյակ հազարավոր հեկտար բերքատու հողեր: Քայքայիչ ազդեցություն ունեն նաև քամիները: Ուժեղ մրրիկի ժամանակ քամին կարող է քշել տանել հողի՝ մինչև 25 սմ հաստությամբ շերտեր: Դրա հետևանքով արգավանդ հողերը դառնում են անբերրի և մշակման համար ոչ պիտանի: Քայքայիչ դեր ունեն նաև ձյունը և սառույցը: Լեռների վրա կուտակված ձյունը և սառույցը իրենց ծանրության ազդեցությամբ
շարժվում են ներքև՝ քերելով և քայքայելով Երկրի մակերևույթը: Այս բոլորը ֆիզիկական հողմահարման օրինակներ են:
Օդում և ջրում պարունակվող տարբեր քիմիական նյութերը՝ աղեր, թթուներ, փոխազդելով ապարների հետ, քայքայում են դրանք: Այդպիսի փոխազդեցությունը կոչվում է քիմիական հողմահարում:
Օրգանական հողմահարումը տեղի է ունենում կենդանի օրգանիզմների ազդեցությամբ:
Երկրի մակերևույթի ձևավորման գործում որոշակի դեր է խաղում նաև մարդու գործունեությունը, որի ազդեցությունն անընդհատ աճում է: Օգտակար հանածոների արդյունահանումը, ջրանցքների, ջրամբարների, թունելների կառուցումը արհեստական բարձրությունների և փոսերի առաջացման պատճառ են դառնում:

Հարցեր

1.Որո՞նք են Երկրի մակերևույթը ձևավորող ներքին ուժերը:

Երկրաշարժերի ու հրաբուխների ժայթքումները ներքին գործընթացներ են:

2.Ի՞նչ է հողմահարումը: Հողմահարման ի՞նչ տեսակներ կան:

Ջերմաստիճանի տատանումների, օդի, ջրի, բույսերի և այլ կենդանի օրգանիզմների ազդեցությամբ ապարների քայքայման և փոփոխման երևույթը կոչվում են հողմահարում:

Հողմահարումը կարող է լինել ֆիզիկական, քիմիական և օրգանական:

3.Երկրի մակերևույթի ձևավորման վրա ազդու՞մ է արդյոք մարդու գործունեությունը:

Օրգանական հողմահարումը տեղի է ունենում կենդանի օրգանիզմների ազդեցությամբ:
Երկրի մակերևույթի ձևավորման գործում որոշակի դեր է խաղում նաև մարդու գործունեությունը, որի ազդեցությունն անընդհատ աճում է:

Ուղղանկյունանիստի մակերևույթի մակերես և ծավալ

Փաթեթ 2

1․Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝ 2 սմ, 9 սմ,  11 սմ։

V=2x9x11=198         

S=2x(2×9+2×11+9×11)=278 18 22 99

2․Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝ 5 դմ, 7 դմ,  8 դմ։

V=5x7x8=280

S=2(5×7+5×8+7×8)=262

3․Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝ 6 սմ,  12 սմ, 10 սմ։

V=6x12x10=720

S=2x(6×12+6×10+12×10)=504

4․Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝ 13 սմ, 15 սմ,  10 սմ։

V=13x15x10=1950

S=2x(13×15+13×10+15×10)=950

5․Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝  11 սմ,  12 սմ, 10 սմ։

V=11x12x10=1320

S=2x(11×12+11×10+12×10)=724

6․ Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝  3 դմ,  20 սմ, 10 սմ։

V=3x20x10=600

S=2x(3×20+3×10+20×10)=580

7․ Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝ 11 սմ, 12 սմ, 14 սմ։

V=11x12x14=1848

S=2x(11×12+11×14+12×14)=908

8․ Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են:   15 սմ, 16 սմ, 17սմ։

V=15x16x17=4080

S=2x(15×16+15×17+16×17)=1534

9․ Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝   10 սմ, 12 սմ, 14 սմ։

V=10x12x14=1680

S=2x(10x12x+10×14+12×14)=856

10․ Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ խնդիրներ։

Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են   21սմ,     23սմ,    25սմ։ 11սմ, 21սմ, 31սմ։ Լուծիր ինքդ

Ինքնաստուգում

1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստել էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:-Սիրելի՜ երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թո՜ղ չլինեք երեք եղբայր, լինեք չորս, երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցե´ք իրար, եկե´ք համբուրեցեք ձեր նոր եղբորը: Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց, հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստան ուրախ, զվարթ մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին, երեխան շա՜տ հոգնած էր. իսկույն աչքերը խփեց և անո՜ւշ- անո՜ւշ քնեց:

2. Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանիր՝ նշելով տեսակն ըստ կազմության՝ պարզ, բաղադրյալ(ածանցավոր, բարդ, բարդ ածանցավոր): Օրինակ՝ անձրևոտ-անձրև(արմատ)+ոտ(ածանց)-բաղադրյալ բառ, ածանցավոր …  Արևամուտ, լուսավոր, դուռ, կապիկ, անուշիկ, քաղաքապետ, ուրախություն,  հայրենագիտություն, ծիրանենի, ձմեռ

Արևամուտ-բաղադրյալ բառ, բարդ արև+ա+մուտք
լուսավոր-բաղադրյալ բառ, ածանցավոր լույս+ավոր
դուռ-պարզ
կապիկ-պարզ
անուշիկ-բաղադրյալ բառ, ածանցավոր անուշ+իկ
քաղաքապետ-բաղադրյալ բառ, բարդ քաղաք+ա+պետ
ուրախություն-բաղադրյալ բառ, ածանցավոր ուրախ+ություն
հայրենագիտություն-բաղադրյալ բառ,բարդ հայրենիք+ա+գիտություն
ծիրանենի-բաղադրյալ բառ, ածանցավոր ծիրան+ենի
ձմեռ-պարզ

3. Տրված դարձվածքները բառարանի օգնությամբ բացատրի՛ր:  Լուն ուղտ շինել գլխի ընկնել ականջ դնել անուշ անել, բաժին հանել, սիրտը դող ընկնել

Լուն ուղտ շինել-փոքր բանը մեծ պատմություն սարքել
գլխի ընկնել-կռահել, գուշակել
ականջ դնել-լսել
անուշ անել-ուտել
բաժին հանել-կիսել
սիրտը դող ընկնել-վախենալ

4. Տրված նույնանուններից (համանուններից) յուրաքանչյուրով  կազմի՛ր երկուական նախադասություն (այնպես, որ նախադասություններում դրանք տարբեր իմաստներ ունենան): … Բութ-բութ, կետ-կետ, մարտ-մարտ, անտառ-անտառ, հոր-հոր

Տղան բութ դանակով կտրտում էր նրբերշիկը։
Աշոտը ֆուտբոլ խաղալիս ընկավ և վնասեց բութ մատը։
Կետը ամենամեծ կաթնասունն է։
Ճամփորդության վերջին կետը Գյումրին էր։
Թեժ մարտերը ավարտվեցին մարտի վերջին։
Անտառի խորքում է գտնվում հին խրճիթը։
Պետք է շնորհակալ լինենք Մեսրոպ Մաշտոցին մեզ անտառ չթողնելու համար։
Տատիկը ձմռան սկզբում բացեց պանրի հորը։
Հոր խոսքը օրենք է որդու համար։