Ամփոփում ենք ուսումնական 3-րդ շրջանը (փետրվար-մայիս)

Ուսումնական երրորդ շրջանը մոտեցավ ավարտին։ Այս շրջանում մենք ունեցանք բազմաթիվ հետաքրքիր նախագծեր, ստեղծագործական աշխատանքներ, ֆլեշմոբեր, ճամփորդություններ։ Ես մասնակցել եմ գրեթե բոլոր նախագծերին, սովորել շատ նոր բաներ, ծանոթացել եմ և հայ, և արտասահմանյան մի շարք գրողների ստեղծագործություններին։ Հովհ․ Թումանյանի և Վահան Տերյանի հոբելյանների կապակցությամբ ունեցել ենք ֆլեշմոբեր, որին մասնակցել ենք ես ու ընտանիքս։ Մասնակցել եմ բառարանաընթերցման ֆլեշմոբին։ <<Ուսումնական գարուն>> նախագծի շրջանակում ներկայացրել եմ իմ կարդած գիրքը՝ Ռոդարիի <<Անտեսանելի Տոնինիոյի արկածները>>։ Ունեցել ենք շատ հետաքրքիր ճամփորդություն դեպի Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղ, որտեղ ծանոթացել ենք գյուղական միջավայրին, սրբավայրերին, շփվել ենք գյուղի դպրոցականների հետ։ Ներքևում տեղադրում եմ այս ուսումնական շրջանում իմ կատարած աշխատանքների հղումները։

https://gevorgmkrtchyan2021.wordpress.com/category/%d5%ab%d5%b4-%d5%a3%d6%80%d5%a1%d5%a

Երրորդ շրջանի ամփոփում

Առյուծը

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա:

Առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար։

2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր:

ուժեղ,հպրտ,վեհ,մեծահոգի

3․ Գրի՛ր հոմանիշները՝

 արքա-թագավոր

խոշոր-մեծ

վեհ-հպարտ

կասկածել-երկմտել

4․ Գրի՛ր հականիշները՝ 

ոչ-այո

ծանր-թեթև

խոշոր-մանր

մեծահոգի-փոքրոգի

ոչնչացնել-առաջացնել

կուշտ-սոված

5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը:Ճարպկությամբ զիձում է ընջառյուծին։

6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։ կասկածել,շնորհվել,վճարկել,ասել,զիջել

7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։

800 — ութ հարյուր

700 — յոթ հարյուր

230 — երկու հարյուր երեսուն

300 — երեք հարյուր

8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

անհաձող որս, ահարկու մռնչոց,հզոր արքա

9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․

Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ

10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք- այրվածք, դարձվածք, պատմվածք

-ային- գարնանային, արձակուրդային, մարդկային

-ական-որսորդական, հայկական, գիտնական

-ակ- գետակ, առվակ, գնդակ

-եղեն-բանջանեղեն, ամանեղեն, ոսկեղեն

11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։

  1. Առյուծի մռնչյունը լսվում է 8 կմ հեռավորությունից։
  2. Հասուն առյուծը ունի 30 ատամ։ Սակայն նա սնունդը չի ծամում, մասերի է բաժանում և այդպես կուլ տալիս։
  3. Առյուծի մորթու երկարությունը կարող է հասնել 40 սմ։
  4. Բոլոր կատվազգիների մեջ ամենաբարձր հասակը ունեն առյուծները։

Ինքնաստուգում

1.Առանձին խմբերով ներկայացրո՛ւ գոյականները և ածականները՝ խիզախ, բարի, գարուն, արև, երկար, ծաղիկ, վազել, ժամացույց, ջրել, գնալ, հրաշալի, երեխա, լողալ,վազվզել, մաքուր, նավաստի: 

Գոյական- գարուն, արև, ծաղիկ, ժամացույց, երեխա, նավաստի

ածական-խիզախ, բարի, երկար, հրաշալի, մաքուր,

2. Տրված բառերից կազմի՛ր գոյականներ՝ իշխել, ճեղքել, գործել, շքեղ, ուսուցանել, դեղին, բժշկել, հյուսել: 

իշխել-իշխան,

ճեղքել-ճեղք,

գործել-գործ

շքեղ-շքեղություն

ուսուցանել-ուսուցիչ

դեղին-դեղնություն

բժշկել-բժիշկ

3.Տրված գոյականները հոգնակի դարձրո՛ւ՝ գլուխ, թվական, երկիր, սենյակ, հարևան, ծառ, տեր, ժապավեն, մարդ, կին։ 

գլուխներ, թվականներ, երկրներ, սենյակներ, հարևաններ, ծառեր, տերեր, ժապավեններ, մարդիկ, կանայք։

4. Առանձին խմբերով ներկայացրո՛ւ հատուկ և հասարակ գոյականները՝ ուսուցիչ, Գևորգ, քաղաքացի, ընկեր, կատու, Երևան, Աննա, Սևան, գետ, Հարությունյան:

Հատուկ-Գևորգ, Երևան, Աննա, Սևան, Հարությունյան

հասարակ- ուսուցիչ, քաղաքացի, ընկեր,կատու, գետ

5.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների. յուրաքանչյուր բառի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության՝ բարեկամ, գրավոր, ծով, լուսամուտ, անպետք, հողոտ, գնորդ, ամառ :  բարեկամ- բարի+կամ, բարդ բառ, գրավոր-գիր+ավոր, ածանցավոր բառ, ծով- պարզ բառ, լուսամուտ-լույս+ա+մուտ, բարդ հոդակապով բառ, անպետք- ան+պետք, ածանացավոր բառ, հողոտ-հող+ոտ, ածանցավոր բառ, գնորդ- գին+որդ, ածանացավոր բառ, ամառ- պարզ բառ։

6. Տրված բառերը դարձրո՛ւ նախածանցավոր կամ վերջածանցավոր ՝ կաթ, խորհուրդ, գետ, հեռու, քար, ամպ:  կաթ-կաթնային, խորհուրդ-խորհրդավոր, գետ-գետակ, հեռու-հեռավոր, քար-քարոտ, ամպ-անամպ։

7. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացիր։ Ո՞ւմ ո՞վ ինչպիսի՞ն Է։ Ի՞նչը ինչպե՞ս ի՞նչ Էր լինում։ Ինչի՞ ի՞նչը ինչո՞վ ի՞նչ Է եղել։ Ո՞վ ի՞նչ արեց ինչո՞ւ։ Մորեղբորս տղան թիկնեղ է։ Գնդակը դանդաղորեն գլորվում էր։ Ննջասենյակի պատուհանագոգը փոշով էր պատվել։ Տղան պարգևատրվեց սխրագործության համար։

Գնում եմ Մայր դպրոց․․․

Ես Հյուսիսային դպրոց եկել եմ չորրորդ դասարանում ու հասցրել եմ սովորել ընդամենը երկու տարի։ Այդ երկու բովանդակալից տարիները կմնան իմ հուշերում ամբողջ կյանքիս ընթացքում։ Ես շատ բան հասցրեցի սովորել իմ ուսումնառության տարիներին։ Քիչ թե շատ ծանոթացա իմ հայրենիքի գողտրիկ անկյուններին, սովորեցի ազատ ու անկաշկանդ արտահայտվել, լինել ընկերասեր, հարգել ու օգնել մեծերին։ Իմ ուսուցիչների ջանք ու եռանդի, մեծ ու անձնազոհ աշխատանքի շնորհիվ այսօր վստահորեն գնում եմ Մայր դպրոց՝ ինձ հետ տանելով նոր ձեռք բերված լավ հատկանիշներ ու  գիտելիքներ։

Իմ բազմաթիվ ու անմոռաց ճանապարհորդություններից դժվարանում եմ առանձնացնել որևէ մեկը, բայց ամենատպավորիչը թերևս անցյալ տարի օգոստոսին Մարտիրոս գյուղի եռօրյա ճանապարհորդությունն է։ Այդ երեք օրերին մոտիկից ծանոթացա գյուղի կենցաղին։ Ինձ հյուրընկալող ընտանիքի հետ մասնակցեցի բերքահավաքի, առավոտյան նախիրն ուղարկեցի արոտավայր, երեկոյան՝ դիմավորեցի, օրվա վերջում մեծ ուրախությամբ  հավաբնից հավաքեցի ձվերն ու տուն տարա։ Երևան վերադառնալուց հետո երկար ժամանակ դեռ թարմ էին տպավորություններս։

Հետաքրքիր ու հաջողված նախագծեր շատ ենք ունեցել  իմ Հյուսիսում։ Ինձ մոտ առավել  տպավորվել է ամանորյա միջոցառումն ու տոնական վալսը, որը սկզբում չէի համաձայնում պարել, սակայն ի վերջո պարեցի։

Հյուսիսային դպրոցի յոթ հրաշալիքներն են՝  գիտակ ու փորձառու ուսուցիչներս, բարեսիրտ ընկերներս, արդեն հարազատ դարձած դասասենյակս, տանիքն ու կավագործության արհեստանոցը, արտասահմանն ու կանաչ բակը։

Շուտով գնալու եմ Մայր դպրոց։  Դեռևս ծանոթ չեմ դպրոցին ու իր կարգ ու կանոնին, բայց հուսով եմ, որ արագ կընտելանամ ։

   

Մայրենի

1․ Կարդա՛ Ջաննի Ռոդարիի «Հեռուստացույցի պատմությունը»։ Կատարի՛ր հեքիաթի տակ գտնվող առաջադրանքները։

2․ Բլոգումդ պատմի՛ր մայիսի 16-ի՝ Գեղարքունիքի մարզ՝ Ծաղկունք գյուղ իրականացրած ճամփորդության մասին(ճամփորդության նկարներն ուղարկել եմ ձեր էլեկտրոնային հասցեներին

Մենք սկսեցինք լավ տրամադրությամբ, բոլորս հավաքվեցինք դպրոցի բակում, ավտոբուս նստեցինք և շարժվեցինք դեպի Ծաղկունք գյուղ։ Ավտոբուսում հետաքրքիր զրուցեցինք, բացեցինք մեր ուտելիքները և հյուրասիրեցինք միմյանց։ Երբ հասանք Ծաղկունք գյուղ, գնացինք դպրոց։ Դպրոցում մեզ լավ ընդունեցին, սովորողների հետ ծանոթացանք, շրջեցինք բոլոր դասարաներում։ Ճաշարանում մեզ խմորեղեն ու խնձոր հյուրասիրեցին, ամեն ինչ շատ համեղ էր։ Այնուհետև դուրս եկանք բակ, պարեցինք ու երգեցինք։ Ավտոբուսով շարժվեցինք դեպի եկեղեցի, սարի ստորոտին իջանք և ոտքով բարձրացանք դեպ եկեղեցին։ Եկեղեցին կոչվում է <<ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ>>։ Մտանք եկեղեցի, մոմ վառեցինք, շրջեցինք եկեղեցու շուրջբոլորը, կերանք մեր ուտելիքները և ինչպես միշտ հյուրասիրեցինք իրար։ Տղաների հետ ֆուտբալ խաղացինք, նկարվեցինք և մեծ տպավորություններով ուղևորվեցինք դեպի Երևան։

«Գնում եմ Մայր դպրոց…» նախագիծն իրականացրո՛ւ  մինչև մայիսի 20-ը:

Ծաղկունք գյուղ

Ծաղկունք,  գյուղ Գեղարքունիքի մարզում, Հրազդան գետի աջափնյա հատվածում,  մարզկենտրոնից 40 կմ հյուսիս-արևմուտք,Սևան քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք: Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա։

Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքը հիմնադրվել է 1828թ.-ին: Համայնքը Սևան շրջկենտրոնից գտնվում է 10կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 1900-1950 կմ բարձրության վրա, կլիմայական պայմանները հատուկ են Սևանի ավազանի համար: Ձմեռը ցրտաշունչ է, ամառը`զով: Հաճախակի են չորային, երաշտի տարիները, որից շատ է տուժում ամբողջ բնակչությունը:

Ծաղկունքը հնագույն բնակավայր է` Վարաժնունիք — Ծաղկունք — Ծաղկունեաց (Ծաղկունիք) — Ծաղկաձոր (Դարաչիչակ — Զընջըռլու) գավառի շուրջ 40 հնագույն բնակավայրերից մեկը, դեռևս մեր թվագրությունից առաջ 520 թ., ունեցել է 45 տուն, ճանաչվել Վարաժնունիք մեծածավալ գավառի վարչական կենտրոն: Գյուղի տարածքը ընդհատումներով շուրջ 4 կմ երկարություն է ունեցել։

Պատմական հուշարձաններից աչքի են ընկնում ` Սուրբ Հարություն եկեղեցին, Սուրբ Սարգիս մատուռ և եկեղեցի, Մատուռ Սուրբ Հովհաննեսը,Ծիրանավոր և Ծաղկվանք մատուռները, Սաքոնց գերեզմանոցը,Թաք խաչը,Քրջոտ խաչը. Մեծ Հայրենականում զոհված ծաղկունքցիների հիշատակի հուշահամալիրը:

19-րդ դարավերջին մեկ կամ երկդասյա դպրոցներ են բացվում Ծալկունքում, իսկ 1907թ.. ցարի կողմից հրաման է տրվում Ծաղկունքում բացել մեկ դասարան 44 աշակերտներով: Արդեն 1919 թվականին, ըստ նշված վկայությունների, դպրոցն անջատվել է եկեղեցուց: 1920թ դասասենյակներ են ծառայել Նավոնց օթախները, Գևորգյան Արամի, էլիզբարանց, Գևորգյան Գևորգի, Սառանց Գրիգորի, Մնացականանց Հովհաննեսի, Պուճուրանց Գրիշի, Գոքորի Աղոյի և ուրիշ բնակարաններ: Գյուղի երիտասարդությունը կրթությունը շարունակում է Դիլիջանում, Քանաքեռում և Երևանում : 1939-1940թթ. գյուղխորհրդի նախագահ Գարեգին Ավագյանի և կոլեկտիվ տնտեսության նախագահ Մուշեղ Հովսեփյանի ջանքերով Երևանում նախագծվում է 320 աշակերտների համար դպրոցական շենք, որը իրականացվելու էր Սևանի կոմունալ բաժնի կողմից: Շենքը շահագործման է հանձնվել 1942թ։: Ավելի ուշ «Դար» հիմնադրամի միջոցներով 2007թ. հոկտեմբերի 7-ին շահագործման հաձնվեց գյուղի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը:

Մայրենի

1․ Բլոգումդ պատմի՛ր քո սիրելի կենդանու մասին․ վերնագրիր այսպես․ «Իմ սիրելի կենդանին»

Իմ սիրելի կենդանին

Շունն իմ ամենասիրելի կենդանին է։ Մեծերն ասում են, որ շունը մարդու բարեկամն է։ Իսկ ես դա զգացել եմ դեռևս փոքր տարիքում, երբ զբոսայգում բաց էի թողել մայրիկիս ձեռքը, մոլորվել ու լաց էի լինում։ Իմ կողքին այդ պահին հայտնվեց մի մեծ շուն և այնքան մնաց, մինչև մայրս գտավ ինձ։ Նրա աչքերում փայլ երևաց, և նա աննկատ հեռացավ։ Հիմա էլ անտարբեր չեմ անցնում շների կողքով, միշտ սիրում ու կերակրում եմ նրանց։ Շները խելացի, բարի ու իրենց տերերին նվիրված են։ Եթե չնեղացնեն շներին, նրանք երբեք չեն կծի։ Ես շատ եմ ուզում շուն ունենալ։ Ծնողներս խոստացել են մոտ ապագայում, երբ ունենանք մեր առանձնատունը, իրականացնել իմ երազանքը։

2․ Կարդա՛-ծանոթացի՛ր «Գնում եմ Մայր դպրոց…» նախագծին, իրականացրո՛ւ  այն մինչև մայիսի 18-ը:

3․Լրացրո՛ւ շաբաթվա բացթողումներդ։

Մայրենի

Շատ ուշադիր կարդա՛, վերհիշի՛ր՝

Ածական, ածականի տեսակներ, թվական, թվականի տեսակներ։                                          Կարդալուց-վերհիշելուց հետո կատարի՛ր հետևյալ վարժությունները Հայոց լեզու 5 գրքից՝ 217, 224, 225, 228, 229, 230։             

 217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:Սիրտ-սիրտակեր, վախ-վախկոտ, քար-քարոտ, մայր-մայրակն, երկինք-երկնային, արև-արևոտ, փայտ-փայտյա, լեռ(ն)-լեռնոտ, փողոց-փողոցային, երկաթ-երկաթյա, օդ-օդային,ծաղիկ-ծաղկային, եղբայր-եղբայրական, ոսկի-ոսկյա, արծաթ-արծաթյա, ծով-ծովային, Ամերիկա-ամերիկյան, Ֆրանսիա-ֆրանսիական, Գերմանիա-գերմանական:   

 224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր: — Դրական աստճան  Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր: —  Բաղդատական աստիճան Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր։ — Գերադրական աստիճան 

 225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:Օրինակ՝ամենից լավ — ամենալավ, լավագույն ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքրԱմենավատ — ամենից վատ, վատագույն, գեղեցկագույն — ամենից գեղեցիկ, ամենագեղեցիկ, բարձրագույն — ամենից բարձր, ամենա բարձր, ամենաազնիվ — ամենից ազնիվ, ազնվագույն, ամենից հզոր-ամենա  հզոր, հզորագույն, ամենից ահեղ — ամենաահեղ, համեստագույն — ամենից համեստ, ամենահամեստ, ամենահին — ամենից հին, հնագույն, ամենից ծանր — ամենածանր, ծանրագույն, ամենալուրջ — ամենից լուրջ, լրջագույն, ամենից խոշոր — ամենախոշոր, խոշորագույն: 

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:Երեք տասնյակ-երեսուն, չորս տասնյակ-քառասուն, հինգ տասնյակ-հիսուն, վեց տասնյակ-վաթսուն, յոթ տասնյակ-յոթանսուն, ութ տասնյակ-ութսուն, ինը տասնյակ-իննսուն: Սուն ածանցը ցույց է տալիս տասնյակները։

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:  Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:            Ա- կից գրություն  Բ — հարադիր գրություն

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:65-վատսունհինգ, 48-քառասունութ, 107-հարյուր յոթ, 93-իննսուներեք, 6087-վեց հազար ութսունյոթ, 4321-չորս հազար երեք հարյուր քսանմեկ, 786-յոթ հարյուր ութսունվեց

Վահագնի ծնունդը

1․Կարդա՛, ապա անգի՛ր սովորիր «Վահագնի ծնունդը» բանաստեղծությունը: Կատարի՛ր առաջադրանքները։

  1. Ո՞վ է Վահագնը: Պատմի՛ր նրա մասին: Վահագնը ռազմի , քաջության աստվածն է։ Նա ծնվել է կրակից, երբ երկինքը, ծովն ու երկիրը երկունքի ցավերի մեջ էին։Նա հուր մազեր ուներ, բոցեղեն մորուք, արեգակի նման աչքեր։
  2. Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը: Ծիրանի, խարտեաշ, զկարմրիկ։ Բանաստեղծության մեջ իշխում է ալ կարմիրը։
  3. Նկարագրի՛ր  Վահագնի ծնունդը: Ո՞ր  հիմնական տարրերի ծնունդ է Վահագնը: Վահագնը ծնվել է կրակից, երբ երկինքը, ծովն ու երկիրը երկունքի ցավերի մեջ էին։
  4. Վահագնին նկարագրող պատկերները դո՛ւրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նրան: Խարտեաշ պատանեկիկ, հուր-հեր մազեր, արեգակունք աչքունք, բոց ուներ մորուս։
  5. Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ-որ բան խորհրդանշող: Իմ կարծիքով Վահագնի ծնունդը երևակայական է։
  6. Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրո՛ւ: Երկնեց երկինք և երկիր, Երկնեց և ծով ծիրանի, Եվ եղեգնիկը կարմիր Երկնեց ծովում ծիրանի Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից, Բոց է դուրս գալիս եղեգան փողից, Բոցն է պատել կարմիր եղեգնիկ, Բոց է դարձել և ծով ծիրանի. Կարմիր բոցիցն ահա մի մանկիկ, Վահագն ահա՛ – մանուկ գեղանի: Բոց մորուքով, Հուր շրթունքով, Հուր հեր գլխին ― հրեղեն պսակ, Եվ աչերն են զույգ արեգակ։
  7. Paint-ով նկարի՛ր Վահագնի ծնունդը:
  8. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը:

2․Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։

  • Պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։ Աստված,Սողոմոն,Դանիել,Թիֆլիս,Ավագ,Մանուկ,Բաղդադ,Բարեկենդան
  • Պատմվածքում ո՞ր ծեսն է նկարագրված։ Պատմի՛ր, հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր այդ ծեսի մասին։Նկարագրված է Բարեկենդանի տոնը։ Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
    Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը հավանաբար կապ ուներ գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանն ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Մարդիկ մաղթում էին միմյանց բարի կենդանություն:
  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ իմաստուն-խելացի, համրանալ-լալկվել, խնդություն-ուրախություն, անշուք-համեստ, չքավոր-աղքատ, աղախին-ծառա, խուրջին-ուսապարկ, պարգև-ընծա։
  • Գրի՛ր տրված բառերի հականիշները՝  իմաստուն-հիմար, հարուստ-աղքատ, անպատիվ-պատվավոր, տխուր-ուրախ, խավար-լույս, ծանրություն-թեթևություն։
  • Դասարանում կրկին դատ կանենք․ պատրաստվի՛ր։

Մայենի

  • Պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։ Աստված,Սողոմոն,Դանիել,Թիֆլիս,Ավագ,Մանուկ,Բաղդադ,Բարեկենդան
  • Պատմվածքում ո՞ր ծեսն է նկարագրված։ Պատմի՛ր, հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր այդ ծեսի մասին։Նկարագրված է Բարեկենդանի տոնը։ Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
    Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը հավանաբար կապ ուներ գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանն ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Մարդիկ մաղթում էին միմյանց բարի կենդանություն:
  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ իմաստուն-խելացի, համրանալ-լալկվել, խնդություն-ուրախություն, անշուք-համեստ, չքավոր-աղքատ, աղախին-ծառա, խուրջին-ուսապարկ, պարգև-ընծա։
  • Գրի՛ր տրված բառերի հականիշները՝  իմաստուն-հիմար, հարուստ-աղքատ, անպատիվ-պատվավոր, տխուր-ուրախ, խավար-լույս, ծանրություն-թեթևություն։
  • Դասարանում կրկին դատ կանենք․ պատրաստվի՛ր։