Առաջին փաթիլը

Արդեն վաղուց ձմեռ էր, բայց ձյուն չէր եկել։ Ես անհամբեր սպասում էի առաջին ձյանը։ Չէ՞ որ վաղն Ամանոր է, իսկ դրսում տաք, գարնանային եղանակ էր։ Մեր տանը մեծ իրարանցում էր։ Մեծերը խոհանոցում էին զբաղված, իսկ ես ու քույրս զարդարում էինք տոնածառը։ Հանկարծ խոհանոցից լսվեց մայրիկիս ուրախ բացականչությունը։ Վազեցինք լուսամուտի մոտ և ո՜վ զարմանք՝ օդում պար բռնած դեպի ներքև էին շտապում ձյան առաջին փաթիլները։ ՈՒրախությանս չափ ու սահման չկար։ Ամբողջ գիշեր չկարողացա քնել, իսկ առավոտյան հագա տաք վերարկուս ու ձեռնոցները, դրեցի գլխարկս ու վազեցի դուրս։ Ձյան հաստ շերտը հասնում էր ծնկներիս։ Ինձ հետևեցին ընկերներս։ Ձնագնդիկների տարափ էր։ Չնայած լրիվ թրջվել էինք, բայց սկսեցինք ձնեմարդ սարքել։ Երեք հսկայական գնդերը դժվարությամբ դրեցինք իրար վրա, մեծ մետաղյա դույլը ծառայեց որպես գլխարկ, գազարը՝ քիթ, իսկ ցախավելը՝ որպես ձեռնափայտ։ Բոլորը շատ հավանեցին մեր պատրաստած ձնեմարդը։ Մենք անչափ ուրախ էինք, որ ձյունառատ Ամանոր ենք դիմավորելու։

Нет описания фото.
01605a60-fd23-4d78-858e-0a027b9f1aad-4287-0000074143e4d014_tmp

Оставьте комментарий