Տնային աշխատանք

Վարժ․ 33 Մի բառով գրիր․

1․ Առարկա, որը վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան։ Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից։ ՎԱՐԱԳՈՒՅՐ

2․ Միջատ, որ երկու թև ունի ու բարալիկ կնճիթ, որով սնվում է։ Իսկ սնվում է արյունով։ ՄՈԾԱԿ

3․ Արհեստավոր, որը զբաղվում է երեսը սափրելու, մազերը կտրելու, հարդարելու գործով։ ՎԱՐՍԱՎԻՐ

4․ Պղնձյա առարկա, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված։ Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում հնչեցնելու համար։ ԶԱՆԳ

Վարժ․ 34

Գրավոր պատմիր, թե տրված բառն ինչ է նշանակում․

1․ ԳԻՐՔ- Առարկա, որն ընթերցում են և ստանում գիտելիքներ։

2․ԴԻՄԱԿ- Առարկա, որ կրում են դեմքին դեմքը փակելու նպատակով։

3․ ԴԵՐԱՍԱՆ- Մարդ, ով խաղում է թատրոնում, կինոյում։

4․ ԸՆԿՈՒՅԶ- Ընդեղեն, որն ունի ուղեղի տեսք։

5․ ԺՊԻՏ- Դեմքի ուրախ արտահայտություն։

6․ ԵՐԵԽԱ-Փոքր մարդուկ։

Վարժ․ 36

Տրված հնչյունախմբերը համեմատիր և պարզիր, թե որն է դրանց տարբերությունը․

Ա․ Արև, թռչուն, ռնգեղջյուր, ստեղծել, մարդ։

Բ․ Րևա, ռնչթու, ույջեռնգղր, ծղետսլե, արդմ։

Առաջին տողում հնչյունախմբերը բառեր են արտահայտում, իսկ երկրորդում՝ այդ բառերի տառերն են խառը դասավորությամբ։

Վարժ․ 37

Քո կարծիքով տրված հնչյունախմբերից որո՞նք են բառեր։ Պատասխանդ պատճառաբանիր։

Բարդի-ծառ, հեղուկ-ջուր, թանձր-խիտ, կանչել-ձայնել։

Оставьте комментарий