18.10.2022 տանը

1.Կազմի՛ր 5 հարց Ստեփան Զորյանի  «Մի գիշեր անտառում» պատմվածքի համար: Գրի՛ր բլոգումդ:

Ի՞նչ են գյուղացիները գնում հավաքելու Բնձորում։

Ովքե՞ր են գնում մոռ հավաքելու։

Ինչու՞ չէր կարողանում քնել հեղինակը։

Ի՞նչ էր տեսել հեղինակը և ինչի՞ հետ էր շփոթել։

Ինչպե՞ս հեռացրին գայլին տղաները։

2. Երբևէ անտառում գիշերե՞լ ես: Եթե այո, ապա պատմի՛ր այդ գիշերվա մասին, իսկ եթե ոչ, ապա պատկերացրո՛ւ, թե գիշերում ես անտառում:  Պատմի՛ր բլոգումդ:

Անցյալ տարի ամռանը գնացել էի գյուղ հանգստանալու։ Մորաքրոջս երեխաները առաջարկեցին գնալ անտառ սունկ հավաքելու գիշերակացով։ Ես երբեք չէի գիշերել անտառում։ Ինձ հետաքրքրեց առաջարկը։ Առավոտ վաղ արթնացանք, վերցրինք երեկոյան հավաքած մեզ անհրաժեշտ իրերը ու ճանապարհ ընկանք։ Ճանապարհը երկար չէր։ Հասանք անտառ և անցանք գործի։ Մինչև մութն ընկնելը երկու զամբյուղ սունկ էինք հավաքել։ Երեկոյան խարույկ վառեցինք, կերանք մեր բրդուճները, երկար զրուցեցինք և տեղավորվեցինք վրաններում քնելու։ Հիշում էի մեծերի պատմություններից, որ գայլերը վախենում են կրակից, դրա համար մի քանի ցախ էլ ավելացրեցի կրակին, որ ամբողջ գիշեր չմարի, ու գայլերը մեզ մոտիկ չգան։ Չէի կարողանում քնել։ Ներքուստ վախ կար մեջս։ Հետո չհասկացա, թե ինչպես փակեցի աչքերս։ Լույսը բացվելուն պես արթնացանք, նախաճաշեցինք ու շարունակեցինք մեր գործը։ Երեկոյան գյուղ վերադարձանք լիքը-լիքը զամբյուղներով։ Մորաքույրս շատ ուրախացավ ու գովեց մեզ։

3.Գրի՛ր տրված բառերի հնչյուններն ու տառերը:

Այսպես՝  որովհետև -8 տառ, 10 հնչյուն

ամենևին-7տառ 8հնչյուն

որպեսզի-7տառ 7հնչյուն

եռանդ-5տառ 6հնչյուն

թևեր-4տառ 5հնչյուն

ճանապարհ-8տառ 7հնչյուն

Оставьте комментарий