Ինքնաստուգում․ 22․03․2023

  1. Բառերից անջատի´ր նախածանցները:

Վերհանել-վեր, դժբախտ-դժ, անհնար-ան, չկամ-չ, չգալ-չ, դժգոհ-դժ, անհեռատես-արտա, արտաբյուջե-ան, ներմուծել-ներ

  1. Պարզ բառերին ածանցներ կամ արմատներ ավելացրո´ւ և ստացի´ր բաղադրյալ(բարդ և ածանցավոր) բառեր:

Շուն-շնագայլ, գինի-գինետուն, բույս-բուսակեր, հույս-հուսահատ, լույս-լուսավոր,

տարի-տարեդարձ, օր-օրացույց։

3. Բառերը բաժանի´ր արմատների, ածանցների: Չմոռանա´ս հոդակապը:

Օրինակ՝ մարդակեր -մարդ+ա+կեր

Դասացուցակ, չտես, մարդակեր, յուղոտ, հացաման, ամանեղեն, լուսավոր, լուսամուտ, անտեսանելի, խոշորացույց, ցուցամատ, դռնակ, լավություն, անհոգնել, դժգոհ, քարոտ, պարսկուհի, հայուհի, Վրաստան:

դաս+ա+ցուցակ

չ+տես

մարդ+ա+կեր

յուղ+ոտ

հաց+աման

աման+եղեն

լույս+ավոր

լույս+ա+մուտ

ան+տեսանելի

խոշոր+ա+ցույց

ցուց+ա+մատ

դուռ+ակ

լավ+ություն

ան+հոգնել

դժ+գոհ

քաար+ոտ

պարսիկ+ուհի

հայ+ուհի

վրացի+ստան

4․ Ա խմբի բառերին միացրո´ւ Բ խմբի ածանցները և ստացի´ր նոր բառեր:

Ա. խմոր, հայ, հնդիկ, հաշտ, գոհ, գարուն

Բ. Եղեն, ան(նախածանց), դժ(նախածանց), ային, ստան, ուհի

խմորեղեն, հայուհի, Հնդկաստան, անհաշտ, դժգոհ, գարնանային

5․ Բառերը բաժանի՛ր երեք խմբի՝ գոյականների, ածականների և բայերի:

Աշխատում է, աշխատանք, հիշողություն, մազեր, բարեսիրտ, գեղեցիկ, գեղեցկություն, մեղմ, խոսել, գրիչ, խոսք, ազնիվ, վազեց, վազք, սեղան, ուսուցիչ, Երևան, անտառ, կխոսեմ, գոռում էին, մեծացավ, վերադառնալ, դյութական, Աշխեն, տնտեսուհի, հաճելի, անսիրտ

գոյական=աշխատանք,հիշողություն,մազեր,գեղեցկություն,գրիչ,խոսք,վազք,սեղան,ուսուցիչ,Երևան,անտառ,Աշխեն

Ածական=բարեսիրտ,գեղեցիկ,մեղմ,ազնիվ,դյութական,անտեսուհի,հաճելի,անսիրտ

Բայ=աշխատում է,խոսել,վազեց,կխոսեմ,գոռում էին,մեծացավ,վերադառնալ

Մայրենի

Գոյականի տեսակները

  • շնչավոր և անշունչ գոյականներ
  • անձ ցույց տվող և իր ցույց տվող գոյականներ
  • հատուկ  և հասարակ գոյականներ
  • նյութական և վերացական գոյականներ

Գրի՛ր վարժությունները։

1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը: Ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:

Հասարակ

Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ): Հատուկ

2․ 1-ին վարժության միջից դուրս գրիր 5 անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ։

Իր-քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ

Անձ-նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ,։

3. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին; Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին: էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է: Գրքի հերոսը մի փոքր տղա է: «Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը: Գտածը պղնձե մատանի էր: Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը: Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը: Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր դա մի իսկական գանձասար էր: Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը: Պետրոսն առաջինը հասավ կայանին: Ալեքսանդր մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

4. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:

Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանաց, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար: Անձ

Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան: Իր Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ անձ և իր :

5. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:

Կատուն (ի՞նչը) մռմռում էր. երևի նեղացրել էին:

Երեխան (ո՞վ) նվնվում էր. երևի նեղացրել էին:

Արամը (ո՞վ) ցատկեց ցանկապատից դուրս:

Շունը (ի՞նչը) ցատկեց ցանկապատից ղուրս:

Կատուն (ինչը) ճանկռել է տատիկի ձեռքը:

Մառկը (ո՞վ) ճանկռել է տատիկի ձեռքը:

Մայրենի

  1. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

ածական-հայտնի, մեծ, կանաչ, բարի, տգետ, անտուն, բարկացկոտ, գունավոր, խակ, հետաքրքիր, փշոտ, հզոր, բարձր, հմուտ, մարտական, եռանիվ, ալ, պատմական, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարնանային, արևոտ, երկար

գոյական-կաղնի, աղջիկ, գետ, բուք, ճշմարտություն, Գայանե, տուն, կատու, կաղամբ, հեռուստացույց, Հայաստան, վարդ, Վարդուհի, լիճ, ալիք, մարտ, մարտակառք, կառապան, հեծանիվ, պատմություն, գոյական, թռչուն, թռիչք, գարուն, արև,

2. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս են կոչվում այդ բաոերը:

Ա Բ

Մեծ (ածական) — մեծանալ (բայ)

բարձր (ածական) — բարձրանալ (բայ)

չոր (ածական)— չորանալ (բայ)

չար (ածական)— չարանալ (բայ)

3. Տրված զույգ նախադասությունների մեջ ընդգծված բառերի տարբերությունը բացատրի´ր:

Սարի լանջը կանաչ (ածական) խոտով է ծածկված: Լանջի խոտն արդեն կանաչում (բայ) է:

Ի՞նչ պատկեր. ուղիղ (ածական) գիծ է ստացվել: Գիծն ուղղի´ր, (բայ) որ պատկերը ճիշտ ստացվի:

Այդ քաղաքում մի բարի (ածական) հսկա էր ապրում: Հսկան բարիացավ (բայ) ու երեխաներին այգի հրավիրևց:

Աղջիկը շատ գեղեցիկ (ածական) էր ու քայլում էր նազ անելով: Աղջիկը գեղեցկանում էր (բայ) օր օրի:

Գոռոզ (ածական) արքան հրամայեց բարձր ժայռի վրա քանդակել իրեն: Արքան գոռոզանում էր (բայ) իր արած գործով ու հաղթանակներով:

4. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը բացատրի´ր:

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղկավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, ամպ, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:

ածական-ջինջ, բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ծաղկավետ, հրաշալի, մաքուր, ճկուն, սև, պայճառ, սպիտակ, գաղտնի, ոսկեզօծ, երկաթյա։

գոյական-ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, ամպ, ինքնաթիռ, առվակ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ։

բայ-վազել, թռթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, գոռգոռալ, բարձրանալ, պահել, ոսկեզօծել։

Արև և լուսին

  • Հ. Թումանյանի «Արև և լուսին»  բալլադից դո՛ւրս գրիր 10 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 10 ածական (ինչպիսի՞), 10 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։ գոյական- ամրոց, խմոր, բազուկ, զավակ, աղջիկ, հրեշտակ, մայրիկ, ձեռք, արև, դեմք։ ածական- կապուտակ, լուսեղեն, անսասան, դյութական, ձյունափայլ, ճերմակ, գեղեցիկ, գանգուր, խավար, խելոք բայ-կանգնել, լսել, հսկել, չոքել, հեռանալ, խոսել, լուսավորել, հորդորել, բարկանալ, խռովել։
  • Գրի՛ր դյութական, ապարանք, անսասան, խավար, ձյունափայլ, համառ բառերի հոմանիշները։ դյութական-թովիչ, ապարանք-դղյակ, անսասան-անկոտրուն, խավար-մութ, ձյունափայլ-ճերմակ համառ-եոկուն
  • Բալլադից դո՛ւրս գրիր 5 բարդ բառ և բաղադրիչների բաժանի՛ր։ փափկահնչյուն-փափուկ+ա+հնչյուն, ձյունափայլ-ձյուն+ա+փայլ, քաղցրալուր-քաղցր+ա+լուր, երկնաբնակ-երկիր+ա+բնակ, լացակնքած-լաց+ա+կնքել։
  • Բնութագրի՛ր Արեգակին, Լուսնին և մայրիկին։ Մայրիկը շատ բարի կին էր։Նա ցանկանում էր իր երեխաների միջոցով լուսավորեր մարդկանց։ Լուսինը համառ ու անսասան երիտասարդ էր։Նա չլսեց մորը,չզիջեց քրոջը ու արժանացավ մոր պատժին։ Արեգակը համեստ,ամաչկոտ ու խելոք աղջիկ էր։Նա լսեց իր մայրիկին,լուսավորեց ու ջերմացրեց բոլորի ցերեկը։
  • Բալլադը նկարի՛ր, դերերով պատմե՛լ սովորիր։

Արև և լուսին

  • Կարդա՛  Հ. Թումանյանի «Արև և լուսին»  բալլադը։
  • Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր։ եթերք-երկինք, անսասան-անշարժ, դյութական-կախարդական, տաշտ-խմորի մեծ աման, գանգուր-խուճուճ շարմաղ-ճերմակ, կենսատու-կյանք տվող, խարխափել-շոշոբել, հորդորել-համուզել
  • Շատ լավ կարդալ սովորիր Ներսես Շնորհալու «Հավատով խոստովոնիմ» ստեղծագործությունից առանձնացված առաջին մասը։ Ուրբաթ օրը ուսումնական ժամերգության ընթացքում եկեղեցում ընթերցելու ենք՝

Ա

Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ,
Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի.
Անեղ եւ անմահ բնութիւն.
Արարիչ հրեշտակաց եւ մարդկան
Եւ ամենայն եղելոց.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Մայրենի 10․03․2023

Մարտի 13-ը Ե․ Չարենցի ծննդյան օրն է։ Համացանցից դո՛ւրս գրիր հետաքրքիր կենսագրական տեղեկություններ Չարենցի մասին։ Միանգամ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր իր տպավորությունները Եվրոպա կատարած ճանապարհորդություններից: Ուսանողները բազմաթիվ ու բազմատեսակ հարցեր էին տալիս պոետին, և նա պատասխանում էր ոգևորված ու մանրամասն: Դահլիճի վերջում նստած էր մի նիհար, հիվանդ տղա: Գունատ էր տղան, արտահայտիչ, մեծ-մեծ աչքեր ուներ, հուզված դեմք ու բարձրահասակ էր: Տղան կանգնեց ու դիմեց Չարենցին.

— Ասացե՛ք, խնդրե՛մ, պոե՛տ, ո՞ր փողոցն էր ամենալավը Ձեր տեսած փողոցներից ու ո՞ր քաղաքում էր այն:
Չարենցն ուշի-ուշով նայեց պատանու աչքերին, մի պահ լռեց ու կարծես ծածուկ, կարծես շշուկով ասաց.
— Ամենալավ փողոցը Երևանի Նայիբի քուչան է…
Դահլիճը լցվեց շշուկով. բանաստեղծն անհավատալի բան ասաց: Նայիբի քուչան մի նեղ փողոց էր՝ ծուռումուռ, անլույս, անգույն, ամայի ու անմարդաբնակ:
— Որովհետև այնտեղ է ապրում իմ սիրելի կինը,- շարունակեց Չարենցը:
Դահլիճը թնդաց ծափերից…

Չարենցի պատանեկան տարիների մտերիմերը Չարենց անվանումը բացատրում են, նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան են չար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է:

Իսկ իր անվան մասին խոսելիս, Չարենցն ասել է, որ իրենց քաղաքում այդ թվականներին մի բժիշկ կար, ում տան ցուցափեղկի վրա գրված էր՝ Բժիկշկ Չարենց: Շատ յուրօրինակ համարելով այս ունունը, այն ժամանակ դեռ Եղիշե Սողոմոնյանը իրեն կոչում է Չարենց, Եղիշե Չարենց: Իհարկե՝ Չարենց անվան մասին ամենհավաստի աղբյուրը, համարվում է հենց բանաստեղծի պատմածը, ինչպես նշվեց վերը:

Ավելի ուշ Չարենց անվան մասին բանաստեղծը տվել է այսպիսի բացատրություն. ՝ՙԵս իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անունն եմ տվել՚՚:
Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, իսկ պոետը որոշել էր հակառակն անել, և արեց:
1921 ից հետո ադրեն Չարենցը դարձել է Եղիշեի պաշտոնական ազգանունը:

Մայրենի

136.Կետերը փոխարինի՛ր ձ, ծ կամ ց տառերով:

Փորձ, հարցում, բարձունք, ուրց, լացակումած, ընթերցել, քաղցրություն, լռակյաց, հանդիպակած, լվացք, գնացք, նստվածք, նրբանցք:

139. Կետերը վախարինի´ր ղ կամ խ տառերով:

Խրոխտ, թուղթ, խեղդել, ծախսել, կմախք, աղբյուր, պղտոր, դժոխք, դրախտ, զմրուխտյա, եղբայր, անվախճան, ողկույզ, մղկտալ, տախտակ, թախտ, աղտոտել:

144. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ) Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ) Տարբեր աղտեր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ) Փոշիով ու աղտ էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ) Մի ուղտ քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ) Քո արած ուխտ թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

145. Ընդգծված բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:

Խոսքս մի՛ կտրիր:

Խոսքս մի՛ ընդհատի։

Մինչև ե՞րբ պիտի թաքուն պահես: գաղտնի

Մինչև ե՞րբ պիտի գաղտնի պահես։

Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ վերջացավ:

Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ ավարտվեց։

Օդանավի իջնելը ոչ ոք չնկատեց:

Օդանավի վայրէջքը ոչ ոք չնկատեց:

Երեխայի նման ուրախանում էին ու լիաթոք ծիծաղում: Եղնիկի ձագը մորն էր փնտրում:

Երեխայի նման զվարճանում էին  ու լիաթոք ծիծաղում: Եղնորթը մորն էր փնտրում:

147. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ և բառարանով ստուգի՛ր ճի՞շտ ես գրել:

Վերևում՝ համարյա երկնքի տակ, ծնվեցին ջրի կաթիլները: Նրանք լեռների բարձրից, հողի միջից դուրս եկան ու, լույսն իրենց մեջ, ցնծության թիթեռն իրենց վրա, կլկլալով իջան ցած: Լեռն ի վար, ծառերի կողքերով, թփերի արանքներով, զարմանազան խատուտիկ խճաքարերի վրայով գալիս էին կաթիլները: -Ինչքա՜ն քաղցր եք,- ասում էին նրանց մամուռները:

Հայրենիքում

Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը անգի՛ր սովորիր, կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպես. աստղային — աստղ+ային, ածանցավոր բառ):

Ձյունապատ-ձյուն+ա+պատ     հոդակապով բարդ բառ

Մանկական-մանուկ+ական      ածանցավոր

Աստղային-աստղ+ային       ածանցավոր

Անհուն-ան+հուն         ածանցավոր

Ձյունոտ-ձյուն+ոտ        ածանցավոր

Իրիկնամուտ-իրիկուն+ա+մոտ        հոդակապով բարդ բառ

  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր:

Աչեր-աչքեր

Մրմունջ-շշուկ

Անուրջ-երազանք

  • Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։

Գոյական- լեռներ, լճեր, երկինքներ, երազներ, հոգի

Ածական- ձյունապատ, կապույտ, մանկական, հին, աստղային Բայ- լսել, զարթնել, նայել, կանչել, իջնել

Անբախտ վաճառականները

  • Կարդա՛ «Անբախտ վաճառականները»  բալլադը:
  • Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը (կարող ես նաև նկարել բալլադը): Ճայն ու Չղջիկը որոշում են դառնալ վաճառական, բայց փող չունեին ու մուրհակով պարտք են վերցնում Փուշից։ Ճայը վերցնում է փողն ու նավով գնում Արաբստան, Հնդստան, Մըսըր։ Թանկարժեք քարեր, շալեր, կերպաս է գնում, բայց վերադարձի ճանապարհին ուժեղ փոթորիկ է սկսվում , ու նավը խորտակվում է։ Ճայն ամաչում է երևալ Չղջիկի ու Փուշի աչքին։ Պարտքի վերադարձնելու օրը Փուշը գալիս է իր փողը տանելու։ Չղջիկը խնդրում է մի քանի օր էլ սպասի։ Օրերն անցնում են, բայց Ճայը չկար ու չկար։ Խեղճ Չղջիկը ստիպված իր ունեցած-չունեցածը՝ մինչև վերջին շորը, տալիս է Փուշին։ Ու ինքը ամոթից հեռանում է տնից՝ ցերեկները թաքնվելով, գիշերները դուրս գալով։ Իսկ Ճայն այդպես էլ չի վերադառնում, մնում է ծովի վրա, ծղրտում ու փնտրում է իր ապրանքը։ Փուշն էլ այդ օրվանից սրում է ատամները, ամեն անցնողի փեշից բռնում ու հարցնում է, թե տեսնող եղե՞լ է պարտքատերերին։
  • Բլոգումդ ստեղծի՛ր բալլադի բառարանը: հավան կացան-գոհ մնացին, մուրհակ-պարտքի թուղթ, քիրման-բրդի շալ, ալեկոծում-փոթորիկ, սովդաքյար-վաճառական, համրել-հաշվել, չքել-թաքցնել, ցիփ-ամբողջովին,սնանկ-աղքատ
  • Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ բալլադը: Բալլադից ես հասկացա, որ եթե քեզ պարտքով փող են տալիս , ապա պետք է լինես պատասխանատու, վերադարձնես ճիշտ ժամանակին, որ ամոթով չմնաս։
  • Բալլադից դո՛ւրս գրիր 10 գոյական, 5 ածական, 5 բայ:  գոյական-վաճառական, պայման, փող, մուրհակ, նավ, ճանապարհ, հնկեր, պարտքատեր, երազ, բերան։ ածական-թանկագին, ուրախ, մերկ, առատ,սուր։ բայ-ասել, գոռգոռալ, անիծել, բարկանալ, խնդրել։
  • Էպոսից առանձնացված հատվածները անգի’ր սովորիր: Ուղարկված է ձեր էլեկտրոնային հասցեներին:

Գիտե՞ք, որ գարուն է արդեն․․․

Ցրտաշունչ ու երկարատև ձմեռը վերջապես իր դիրքերն է զիջում սիրո եղանակին՝ գարնանը։ Բնությունը, կարծես, զարթոնք է ապրում՝ արթնանալով  խոր նիրհից։ Ձյան թանձր ծածկույթից սպիտակաթույր գլխիկն է հանում ձնծաղիկը ու ավետում մեզ․ «Դռները բացե՛ք, գարուն է գալիս․․․»։ Կամաց-կամաց կենդանություն է առնում հողը, որ հետո պիտի նոր կյանք տա ծաղկին ու թփին։

 Շուտով կվերադառնան թռչունները, կհյուսեն իրենց բներն ու ուրախ դայլայլով կլցնեն մեր օդը։ Ծառերը կհագնեն իրենց ճերմակ ու վարդագույն զգեստները և կհյուրընկալեն արևից ջերմացած առաջին մեղուներին։

Կջերմանան մեր սրտերն ու հոգիները, որ քարացել էին ձմռան ցրտից։

Կսկսվի նոր կյանք՝ լի գույներով, ժպիտներով ու սպասումներով։

Թող գարունները գան ու չգնան․ Բարի գալուստ  գարուն
फ़ोटो के बारे में कोई जानकारी नहीं दी गई है.